Արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը արցախցիների հետ բողոքի ցույց անցկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ արցախահայերի նկատմամբ թշնամանք տարածելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար: Նա նաեւ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում նշել էր, որ պետք է դատախազությունից պահանջել՝ պատասխանատվության ենթարկել այն անձին, որն արցախցիների հանդեպ ատելություն է տարածել:
Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք, անհանդուրժողականություն կամ ատելություն հրահրելը, մարդու կամ մարդկանց խմբի արժանապատվությունը նվաստացնելը՝ ազգային կամ սոցիալական պատկանելիության հիմքով, ինչպես նաև հրապարակային խոսքի միջոցով խտրական վերաբերմունք ձևավորելը, անթույլատրելի և օրենքով դատապարտելի արարքներ են։
Վերոգրյալը մեղսագրվում է լուսանկարում պատկերված այն անձնավորությանը, որը վերջերս հրապարակային արտահայտություններով վիրավորել է արցախահայությանը՝ ոտնահարելով նրանց պատիվն ու արժանապատվությունը։
Կարդացեք նաև
«Պահանջում ենք, որ էդ սրիկային պատասխանատվության ենթարկեն, թե չէ հաշվեհարդար է լինելու: Գլխավոր դատախազությունն ունի բոլոր հնարավորությունները՝ պառակտում մտցնող սրիկաներին պատժելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Անաստաս Իսրայելյանը:
«Այսօր մեր արժանապատվության մասին են խոսում, բայց արդեն բաց տեքստով վիրավորվում են մեր կանանց, մեր մայրերին ու քույրերին: Մենք հասել ենք այն աստիճանի պառակտման եզրին, որ եթե նմանատիպ դրսեւորումները արմատախիլ չարվեն, խնդիր ենք ունենալու ընդհանուր մեր ազգային պատկանելության հետ կապված,-նշեց նա:
Բողոքի ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































