Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ, որ մենք չամաչենք, որ իրան ենք ընտրել». Գարիկ Պապոյանը՝ Սոնա Ռուբենյանի մասին

Ապրիլ 30,2012 17:58

«Կյանքումս այսքան չեմ հուզվել, այսքան չեմ անհանգստացել, սիրտս այսքան արագ երբեւէ չի բաբախել»,- «Հայ սուպերսթար» Սոնա Ռուբենյանն է հաղթանակի «համը» վայելում: Երեկ, ինչպես արդեն ասել էինք,  նա հեռուսադիտողների ձայների մեծամասնության ընտրությամբ դարձավ «Հայ Սուպերսթար 5»-ի հաղթողը: Հուզված է, հաղթնակի մասին  չէր մտածել: Ասում է. «Հայ Սուպերսթար» եմ եկել, որովհետեւ երգելու ցանկությունս էր շատ մեծ, եւ սա սկիզբն է դեռ, սրանից հետո ես ավելին եմ անելու»: «Սուպերսթարն» էլ իր խոսքով ՝ երգարվեստի ներկայացուվիչն է, ով երիտասարդ է, ունի աճելու տեղ եւ ով պետք է ներկայացնի հայ երիտասարդության դեմքը: Սոնան խոստանում է.  «Լինելու եմ մեկը, ով չի երգելու վատ երաժշտություն, ես չեմ երգելու այն երաժշտությունը, որը չեմ սիրում, որովհետեւ այդ մասին երդվել եմ նաեւ ժյուրիի անդամ Գարիկին»:

«Կյանքումս այսքան չեմ հուզվել». Սոնա Ռուբենյան

Գարիկ Պապոյանն էլ,  Սոնայի հաղթանակից «ազդված», «մի տեսակ» չի ցանկանում կատակել, ասում է՝ իր մեջ «ստերիոտիպ» կոտրվեց. «Ես մտածում էի, որ կհաղթի Երվանդը՝ մի կողմ դրած, որ ինքը տաղանդավոր տղա է եւ այլն, մտածում էի, որ կհաղթի ուրիշ տենդենցներով. աղջիկները ոգեւորված կքվեարկեն նրան, բայց  այդպես չեղավ»,- ասում է ժյուրիի անդամ Գարիկը: Գիտի՝ Սոնայի տեղը միայն երգարվեստում է, եթե «Հայ սուպերսթարում» էլ չմասնակցեր, մի տեղ այլ տեղում կլիներ. «Բայց իզուր ժամանակ էր կորելու, ուրախ եմ, որ իրա մոտ ստացվեց առաջին փորձից»,-ասում է Գարիկ Պապոյանը: Սոնայիհաղթանակի մասին էլ ասում է . «Ցանկանում  եմ, որ մենք չամաչենք, որ իրան ենք ընտրել»:

«Ես մտածում էի, որ կհաղթի Երվանդը». Գարիկ Պապոյան

Երվանդ Մաթեւոսյանը, ճիշտ է, չդարձավ «Հայ սուպերսթար», բայց հաղթեց, ասում է. «Ինձ համար հաղթանակն այն է, որ ես եկել եմ իմ հարազատ երկիրը, եւ այստեղ են մարդիկ ինձ ճանաչել»: Երիտասարդ կատարողը գնահատում է «Հայ սուպերսթարի» դերը. «Այս ամբողջ ընթացքում «Հայ սուպերսթարը» տվեց ինձ լավ ընկերներ, լավ մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ ու շփվելու եմ»,- ասում է նա: Այսուհետ իր բոլոր նպատակները հայրենի երկրի հետ է կապել. «Իհարկե գնալու եմ Ուկրաինա՝ մամայիս, պապայիս տեսնելու, բայց գալու եմ այստեղ իմ ճանապարհը շարունակելու»,- ասում  է նա: Նախագիծը Երվանդին տվեց խորհուրդներ եւ դիտողություններ, կարճ ասած՝ մեծ փորձ, իր հետ էլ այստեղից նա տանելու է ջերմություն, խոստանում է. «Ես անելու եմ այն ամենը, ինչ ինձանից սպասում են բոլորը»:

Երվանդ Մաթեւոյան. «Ես անելու եմ այն ամենը, ինչ ինձանից սպասում են բոլորը»

«Հայսուպերսթար 5»-ի  երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանը կարծում է ՝  նախագծի մասնակիցներն անհրաժեշտ եմ մեր երգարվեստին. «Նրանք իրենց հետ կբերեն լավ, դրական երաժշտություն: Նրանք լավ են պատկերացնում՝ ի՞նչ պետք է անեն: Ես հույս ունեմ, որ նրանք կառողջացնեն մեր երգարվեստի մթնոլորտը»,- ասում է նա:

Երաժշտական պրոդյուսեր՝ Գիսանե Պալյան

 

 

Հ. Գ.«Հայ սուպերսթար5»-ն ավարտվեց, բայց դեռ անելիքներ ունի. նախագծի մասնակիսները, ըստ երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանի, նախապատրաստվելու են աշնանը կայանալիք մեծ համերգին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30