 «Ժառանգությունում» ահազանգեր են ստացվում թիվ 12/37 12/34- ում մարդկային կուտակումների՝ կազմակերպված կարգով ընտրողներ բերելու մասին։ Այստեղ մի կին, ըստ ահազանգի,  քարոզում էր քվեարկել թիվ 4-ի օգտին։ Երկու տեղամասերում էլ քարոզչություն է գնում նաեւ ՀՀԿ-ի օգտին։ «Ժառանգության» ներկայացուցիչները երկու դեպքում էլ համապատասխան տեսագրություն ունեն։

Արաբկիրի թիվ 5/12-ում  առավոտյան արձանագրվել է, որ տեղամասում գտնվող անձանց թիվը գերազանցում է օրենքով թույլատրված չափը, տեղամասում միաժամանակ գտնվել է  35 մարդ։ «Ժառանգության» ներկայացուցչի պահանջով կազմվել է համապատասխան արձանագրություն։
Լարված մթնոլորտ է թիվ 32/04 ընտրական տեղամասում՝ Տաշիր։ Թիվ 32/23-ում բաց քվեարկություն է ընթանում ՀՀԿ-ական Կարեն  Կարապետյանի օգտին։
Թիվ 06/16 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի լուսանկարն է կախված եղել, «Ժառանգության» ներկայացուցիչ՝ հանձնաժողովի նախագահի պնդմամբ հարցը քվեարկության է դրվել եւ լուսանկարը հեռացվել է։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ