Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն խաղեր է տալիս

Մայիս 10,2012 10:48

Եվ այսպես, ներքաղաքական հիմնական ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ապագան։ Փորձագետների մի մասի կարծիքով այս խորհրդարանում հսկիչ փաթեթը ստացած ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի։ Առավել եւս, որ կա ՕԵԿ-ը, որի հետ «գերձեւական» կոալիցիա կազմելով՝ ՀՀԿ-ն կկարողանա կոտրել միահեծան կառավարման ոչ այնքան շահեկան ընկալումները։ Եթե նման իրավիճակ լիներ օրինակ 2003թ, երբ խորհրդարանական ընտրությունները հաջորդեցին նախագահականին, ապա միանշանակ, ՀՀԿ-ն որեւէ այլ ուժի հետ չէր ցանկանա կիսել իշխանական կարկանդակը։ Սակայն ներկայում իրավիճակն այլ է՝ հաջորդ տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում հաղթելու գերնպատակին են ուղղված այսօր ընթացող բոլոր ներքաղաքական զարգացումները՝ սկսած դեռեւս ՀՀԿ նախընտրական քարոզչությունից, որը ծայրեծայր միայնակ անցկացրեց Սերժ Սարգսյանը։ Իսկ ընտրությունների նախօրեին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը հանրապետականներին էլ ավելի լարվելու տեղիք տվեց, քանի որ նա նորից առկախ թողեց իր՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը՝ միեւնույն ժամանակ բավականին թափանցիկ ակնարկելով դրա հավանականության մեծացման մասին։ Եվ այս իրավիճակում ՀՀԿ-ն ստիպված է ավելացնել իր դաշնակիցների թիվը՝ ընտրելով հնարավոր տարբերակներից մեկը, հակառակ դեպքում ի դեմս ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ եռյակի, գալիք խորհրդարանում ՀՀԿ-ՕԵԿ երկյակին կարող է սպասել լուրջ եւ վտանգավոր քաղաքական հետեւանքներով լի մրցակցություն։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այդ դեպքում նրա «գինը» կտրուկ կբարձրանա, սակայն ըստ ամենայնի, այն կնախընտրի մնալ չեզոք՝ երրորդ բեւեռի դերում։ Իհարկե հնարավոր է նաեւ ՀՀԿ-ՕԵԿ- «Ժառանգություն» տարբերակն՝ ընդդեմ ԲՀԿ-ՀԱԿ երկյակի, եւ այս դեպքում արդեն ՀՅԴ-ն կնախընտրի անկախ խաղացողի դերը, ինչի շնորհիվ անշուշտ, կբարձրացնի իր կշիռը։ Սակայն սրանք ընդամենը կոմբինացիաներ են, որոնք քաղաքական հնաբնակների կանխատեսմամբ, իրականություն չեն դառնա։ Առավել հավանական է այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, այնուամենայնիվ կրկին կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ։ Այս դեպքում, սակայն, հարց է առաջանում, թե ԲՀԿ-ն ինչ պետք է անի Վարդան Օսկանյանի հետ, ով ԲՀԿ-ի վրա Ռոբերտ Քոչարյանի ունեցած ազդեցության ինդիկատորն է։ Պատահական չէր, որ նա, առաջ անցնելով իր կուսակցական ղեկավարից, շտապեց հայտարարել, որ ինքը (այսինքն՝ Քոչարյանը) կտրականապես դեմ կլինի, եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի։ Երեկ, սակայն, Օսկանյանին միացավ նաեւ Նաիրա Ջոհրաբյանը՝ կրկին «անձնական կարծիքի» մակարդակով՝ նշելով, որ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն ստանձնի ամբողջ պատասխանատվությունը։ Ասել է թե՝ ԲՀԿ-ում «խաղեր են տալիս»՝ ակնարկելով, որ «ուշքները չի գնում» կոալիցիա մտնելու համար։ Իր հերթին նույնն են ասում նաեւ ՀՀԿ-ականները՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, որն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ առանց ԲՀԿ-ի էլ, իրենք ունեն նախագահական ընտրություններում հաղթելու համար բավարար ձայներ։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031