Մայիսի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաբացարկի 67 դիմում է ստացել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներից: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ինքնաբացարկ հայտնածների թվում են ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորած ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատգամավորական մանդատներից հրաժարվածների ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: