Օլիմպիական խաղերում կանանց 69 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարում Մելինե Դալուզյանի հիմնական մրցակիցներից Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն վերջին մարզման ժամանակ վնասել է ողնաշարի շրջանի նյարդը: Բժիշկների գնահատմամբ, նրան վերականգնվելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 ամիս: Ռուսաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վիդովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Օքսանաին կփոխարինի Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նատալյա Զաբոլոտնայան, որը հանդես է գալիս 75 կգ քաշայինների պայքարում: Ստացվում է, որ Զաբոլոտնայան շտապ կարգով պետք է քաշ գցի եւ հասցնի մինչեւ կշեռքը տեղավորվել մինչեւ 69 կգ քաշային կարգում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: