Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Վարչապետը եկել է ու լիցենզիաները լցրել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2012 23:45

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով, Հայաստանում լիցենզիաների թիվը 30-ից չպետք է անցնի, բայց դրանց թիվը, ըստ նրա, հասել է 90-ի: «Դուք ձեր տան մեջ բացում եք խանութ, դուք թույլտվություն չպետք է վերցնեք, առեւտրի կարգ կա ՝ հարկային կոդ, ՀԴՄ կտրոն: Դուք չեք ասում՝ քաղաքապետ, թույլ տվեք առեւտուր անեմ, սա է նշանակում ազատ երկիր… Հիմա մարդը կանգնել ապրանք է ծախում, ինչո՞ւ պետք է թույլտվություն ստանա»,- այսօր Ազատության հրապարակում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Բագրատյանը՝ շարունակելով. «Վարչապետը եկել է ու լիցենզիաները լցրել, իմ ժամանակ 30 լիցենզիա էր, 30-ը դարձրին 900: Ինչո՞ւ պետք է մարդը շինարարության համար լիցենզիա ստանա, թույլտվություն: Լիցենզիա պիտի ունենա Հիդրոմետ կայանը, որ ամեն մարդ վեր չկենա ասի՝ եղանակը այսպես է լինելու, բայց եթե մարդը առեւտուր է անում, տաքսի է քշում, թող գնա քշի, ի՞նչ լիցենզիա, ինչ է, որ այդ փողը գնա Տիգրան Սարգսյանի՞ն կամ էլ ինչ է թե մյուսները՝ օլիգարխները, ամեն մեկը մի տաքսի ծառայություն ունի, հանրապետական վերնախավը իրար հետեւից սկսեն ֆրակցիաներով Ազգային ժողովը լցնել… սաղ իրենց տաքսիներն են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930