
Հետաքրքրական է, որ խմբագրությունը որեւէ տվյալ նամակագրի մասին չի տեղեկացնում, բացի էլ. փոստի հասցեից, որն էՙ [email protected]:
Ավելին, կայքը չի տեղեկացնում, Ալիեւն իր մեջ գտե՞լ է քաջություն 50-ամյա Բորիսին քաղաքական ապաստան, գուցե նաեւ հերոսի կոչում կամ զինվորական աստիճան շնորհելու, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ նամակն ուղղված է միջազգային եւ տեղական լսարանին, առավելապես մեղմելու այն իրավիճակն ու վերաբերմունքը, որ առաջացավ Սաֆարովին ներում շնորհելուց հետո: Սակայն մեր անհեռատես հարեւաններն անգամ այս հարցում ապացուցեցին իրենց բթությունն ու տխմարությունը: Որ նամակը հորինովի է, կասկած չի հարուցում, նախՙ որովհետեւ, նամակի շեշտադրությունը, գրվածքն ու ցանկություններն արհեստական են: Բացի դրանիցՙ նման նամակ հորինողն ուղեղը չի աշխատեցրել հասկանալու, որ հունվարյան ջարդերը Բաքվում հենց ազերիներն են կազմակերպել, հետեւաբար Բաքվի կոտորածից մազապուրծ եւ Դոնի Ռոստովում փրկություն գտած Բորիսը, եթե, իհարկե, նման անձ գոյություն ունի, ով տեսել է, թե ինչպես են սպանում, բռնաբարում եւ թալանում իր հայրենակիցներին, դժվար թե ցանկություն ունենա վերադառնալու արյունոտ քաղաք, եթե նա հոգեկան հիվանդ չէ: Այս պարագայում էլ ադրբեջանական իշխանությունները պետք է զգոն լինեն: Վտանգ կա, որ տարիներ անց Ադրբեջանում կտարածվի սաֆարովյան սինդրոմ հասկացությունը, ինչը հուշում է, որ ներսում հերոսներ հռչակվող երիտասարդներին մարդկությունը որակում է մարդասպաներ եւ խելագարներ: Թեպետ մեկով ավելի, մեկովՙ պակաս, Ադրբեջանին առանձնակի դժվարություն չի հարուցի:
Ինչեւէ, հավաստիանալու համար, արդյոք Դոնի Ռոստովում ապրո՞ւմ է նման անձնավորություն, «Ազգ» օրաթերթը զրուցեց Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի հետ, որը նաեւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսն է: Նա, ուսումնասիրելով տվյալները, ասաց. «Նման անձնավորություն Ռոստովում չկա: Հավաստիացնում եմ ձեզ, որ կամ նամակը կեղծ է, կամ ինչ-որ թուրքի վճարել են, որ նման բան գրի հայի անունից: Կրկնում եմ, նման տվյալներով հայ Ռոստովում չկա»:
Կարդացեք նաև
«Ազգ»


















































