Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց ՀՀ նախագահի թեկնածուին. «Դուք նույնիսկ հանրային ճանաչում չունեք այնքան, որքան Ձեր կինը»

Հունվար 18,2013 10:50

Հատված ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ հարցազրույցից:

 Կարծում եք, որ, չունենալով քաղաքական կենսագրություն, անցած ուղի, կարող եք սառույցը տեղից շարժե՞լ, ինչը չկարողացան, փաստորեն, շատ ընդդիմադիրներ անել։ Քաղաքական պերսոնաժ չլինելուց զատ, Դուք նաեւ հանրային ճանաչում չունեք եւ միանգամից նախագահի թեկնածու եք առաջադրվում եւ առաջարկում փորձարկել Ձեր

– Քաղաքական անցյալ պիտի ունենայի կամ ՀՀԿ-ի, կամ ԲՀԿ-ի կազմում, կամ ՀՅԴ-ի, կամ ՀԱԿ-ի եւ այլն։ Ի վերջո, եկեք պարզենք՝ քաղաքական անցյալ ունեցող մարդիկ այսօր հանրության վստահությունը կրո՞ւմ են։ Որեւէ մեկին ցույց տվեք, որ հանրությունը վստահում է, եթե նման քաղաքական գործիչ լիներ, ինքը մրցունակ կլիներ իշխող կուսակցության հետ։

Բայց Դուք նույնիսկ հանրային ճանաչում չունեք այնքան, որքան Ձեր կինը՝ Անահիտ Թարխանյանը, միգուցե Ձեր կնոջ առաջադրման պարագայում ընկալելի լինեին որոշ բաներ։

– Ձեր հարցում հեգնանք կա, որովհետեւ, նորից եմ ասում՝ ո՞ւմ համար դա նշանակություն ունի։ Կարեւոր է, թե մարդն ինչ է անում, թե ով է նա։ Մենք այսօր ունենք կոնկրետ իրադրություն, եւ այդ իրադրությունը հետեւյալն է. ուզո՞ւմ է հանրությունն ունենալ ազատ ընտրություն, պետք է պայքարի դրա համար, չի՞ ուզում, փնթփնթում է եւ մեղադրում իշխանություններին, դա այլ հաոց է։ Հանրային ճանաչումը երբեք չի կարող արգելանք լինել, որովհետեւ էական է, թե ինչ խնդիր է հետապնդում գործիչը։

Հանրությանը հավատ ներշնչելու խնդիր կա

– Չկա նման խնդիր։ Հավատ ներշնչելու խնդիրն առաջանում է մարդու գործողություններով, ոչ թե խոսքերով եւ գեղեցիկ կենսագրությունով։ Ես 15 տարուց ավելի ղեկավարում եմ մեր երկրի ԶԼՄ-ներից մեկը, ըստ Ձեզ, եթե ես ցանկություն ունենայի որեւէ կուսակցության միանալ, մերժո՞ւմ կունենայի։

Եվ այնպես չէ, որ հանրությունն ինձ ընդհանրապես չի ճանաչում, իսկ հանրությունը ճանաչում է նրան, ում մեր երկրում իշխող կուսակցությունն ուզում է ճանաչելի դարձնել:

Լուսինե Շահվերդյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031