Լրահոս
Օրվա լրահոսը

Правда. «Հայաստանից բերված բեռը գերազանցել է ճառագայթման նորման»

Մարտ 20,2013 00:01

«Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսային ծառայողները բերման են ենթարկել Հայաստանից ժամանած Ռուսաստանի քաղաքացու, որն իր հետ ռադիոակտիվ բեռ էր տեղափոխում: Այս մասին հայտնել են Դաշնային մաքսային ծառայությունից: Գրում է «Պրավդա» թերթը:

«Դոմոդեդովոյի մաքսային աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևորների մաքսային ստուգման ժամանակ կանգնեցրել են քաղաքացու, որի ուղեբեռում ռադիոակտիվ իր կար: Երբ ուղևորն անցնում էր «կանաչ» միջանցքով, համապատասխան ազդանշան է արձակել ռադիոակտիվ նյութերի հանդեպ զգայուն «Յանտար» սարքը», – ասված է ծառայության հաղորդագրությունում:

Նշված է, որ ուղևորի բեռը 23 անգամ գերազանցում է ճառագայթման նորման: Տղամարդու պայուսակում հայտնաբերվել է կապույտ տուփ՝ վրան արտադրողի պիտակը: Ուղևորի խոսքերով, նա Հայաստանում գտնվում էր գործուղման մեջ և իր հետ բերել է ուղղաթիռների շարժիչների բլոկ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031