Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Վալլեքսին». « միլիարդները ձեր ջեբը չգցեք եւ ժողովրդին խեղճուկրակ չպահե՛ք»

Ապրիլ 04,2013 13:09 Share

Այսօր Ալավերդի զորահավաքի համար այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը բնակիչների հետ հանդիպմանը խոսեց «Վալլեքս» ընկերությունից եւ ընկերության պատասխանատուներին կոչ ուղղեց: Նա նշեց, որ «Ով աշխատատեղ է ստեղծում՝ մեզ վրա լավ տպավորություն է թողնում՝ «Վալլեքս» է անունը, թե մեկ ուրիշ՝ խնդրեմ, թող բացեն աշխատատեղեր, ժողովրդին հնարավորություն տան, խնդրեմ, կողմ եմ, շնորհակալ եմ: Բայց այսօր Նոյեմբերյանից առավոտը գալիս ենք Ալավերդի, «Վալլեքսով» անցնում ենք, ի՞նչ ենք տեսնում ձախի վրա՝ «Հանուն հայրենիքի, հանուն հավատքի, հանուն միասնության, հանուն բնության»: Նախ աշխատատեղ ստեղծեք,  բայց երկրորդը՝ միլիարդները ձեր ջեբը չգցեք եւ միլիարդներ ստեղծելով՝ ժողովրդին խեղճուկրակ չպահեք: Կրկնապատկե՛ք իրենց աշխատավարձերը: Ձեր միլիարդների շահույթը կիսե՛ք ժողովրդի հետ: Բացեք աշխատատեղերը, բայց ոչ ստրկանման ժողովրդին ենթարկեցրեք: Իսկ դրանից հետո ձեր պարտականությունն է Թեղուտից մինչեւ Ալավերդի մաքուր բնություն, ընդերք, որը պատկանում է բոլորիս: Յուրաքանչյուր հայ քաղաքացի, ալավերդցի, պիտի ստանա իր մասնաբաժինը մեր ընդերքից, իր կտոր մաքուր օդը, իր բաժին հարստությունը: Ոչ թե քաղցկեղով՝ ռակով տառապող մեր երեխաները, թոռները, որ հետո ուղարկեք Երեւան ու չգիտեմ որտեղ ու ասեք՝ էս ո՞նց եղավ, որ մեր երեխաների 20 տոկոսը քաղցկեղով հիվանդ են, դա որտեղի՞ց է: Դրա համար, սիրելի՛ հայրենակիցներ, ինձ սխալ չհասկանաք»:

Շուտով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում կունենա արդեն Վանաձորում:

Հանդիպումը հեռարձակվում էր civilnet.am-ի ուղիղ եթերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930