Լրահոս
Օրվա լրահոսը

Ilur.am-ի լրագրողի վրա հարձակվածը ՀՀԿ-ից ավագանու թեկնածու «Տուրբոն» է

Ապրիլ 24,2013 09:00

Երեկ Տարոն Մարգարյանի «նախընտրական հանդիպման» ժամանակ Երևանու ավագանու ՀՀԿ-ական անդամի կողմից ծեծի ենթարկված iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գլուխս սառել էր արդեն, զգացի, որ վախենում եմ, թե վաղն ինձ կմեղադրեն զրպարտության մեջ: Որովհետև այն ինչ տեղի ունեցավ, անպատկերացնելի էր: Ուրեմն` 100 հոգու, մեծ ու փոքրի ներկայությամբ ինձ քաշքշում են, հարվածում են, հայհոյում են, ձեռքիցս տեսախցիկը խլում են, ու հավաքված մեծուփոքրերից ՈՉ ՈՔ չի միջամտում: Թաղի կնանիքից ոչ ոք չի ասում “Այ ձեր մերը չմեռնի, էս ի՞նչ եք անում”:

Մոտիկ կանգնած ոստիկանության ՄԱՅՈՐԸ չտեսնելու է տալիս` ոչ մի բան չի կատարվում, երեխաները դեղին փուչիկներով խաղում են, երաժշտություն է հնչում: Ու երբ որ մոտենում եմ սրան, (մի 60-ն անց մարդ էր), գոռում եմ` պարոն մայոր, ակնոցս ու՞ր ա (քաշքշուկի ժամանակ ակնոցս ընկել էր, ու էդ պահին էդ էր ամենամեծ խնդիրս), ասում ա` նորմալ ա ապեր ջան, հանգստացի:

Ու հետո մոտենում ա Տարոնի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանն ու սկսում ա ինչ-որ դավադրական տեսություններ ներկայացնել ԻՐԵՆՑ թեկնածուի դեմ սադրանքի մասին, որ սա փորձ է` հարվածելու իշխանությունների հեղինակությանը (բնական է չէ՞. Տարոնի դեմ քննադատական նյութեր դնող լրատվամիջոցի լրագրողին ինչ-որ մութ ուժեր ծեծել են, որ անունը դուրս գա, թե Տարոնն իրեն քննադատողներին պատժելու համար մարդ է ուղարկում: Անձամբ ես իմ անձի մասին ավելի համեստ կարծիքի եմ, ու կարծում եմ, որ ինձ վրա հարձակվողներից ոչ ոք ինձ չէր ճանաչում):

Երբ դեպքից հետո տարիքն առած մի կին ամոթանք էր տալիս ինձ` թե ինչի ես եկել մարդկանց տոնը փչացնում, ո՞վ ա քեզ ուղարկել (վերաձևակերպելով «էկել ես, որ ի՞նչ անես»-ը): Երբ որ հետո պարզում եմ, որ ինձ հարվածողը Երևանի ավագանու անդամ է ՀՀԿ-ից:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Մի նայեք սրա հագած շորերի գույնին, արդեն լրիվ հասկանալի է, թէ ում հետ գործ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930