Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի կրիմինալների կանայք ավելի համե՞ստ են, քան սյունեցիք

Հունիս 06,2013 16:30 Share

Aravot.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը կարծիք հայտնեց, թե Գյումրիում հնչած կրակոցները չպետք է համեմատել Սյունիքի կրակոցների հետ, որովհետև յուրաքանչյուր տարածք ունի իր առանձնահատկությունները: Իսկ տվյալ դեպքում, ըստ նրա, երևույթն է վտանգավոր ու դատապարտելի, որը պետք է արմատախիլ անել  մեր ամբողջ երկրում:  Մենք հարցրեցինք՝ համենայնդեպս  գյումրեցի կանայք, ի տարբերություն Սյունիքի մարզպետի տիկնոջ՝ Լորետա Բարսեղյանի,  չմասնակցեցին կրակոցներին, չքաշքշեցին ու չփորձեցին զենքը խլել իրենց տան վրա եկած տղամարդկանցից, որպես պատմաբան ի՞նչ կասի պարոն Գասպարյանը, սյունեցի կանայք  մի՞շտ են այդպես կռիվներում ակտիվ: Հիշեցնենք, որ Գյումրիում էլ կարկոցները հնչել էին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահոր՝ քավոր Հարութի առանձնատան դիմաց: «Շատ հետաքրքիր հարցադրում է, ես գտնում եմ, որ կանայք իրենց դերն ու ակտիվությունը պետք է ունենան, բայց ոչ նման դեպքերում,  լավ կլինի կանայք ակտիվանան այն ժամանակ, երբ պատմական պահ է: Գովելի է, երբ կանայք դուրս են եկել Ավարայրի ճակատամարտի, գովելի է, երբ  կանայք Սարդարապատում են եղել, բայց այս դեպքում, մեղմ ասած, կանանց դերը ամենևին ցանկալի չէ: Իսկ գյումրեցի կանայք, իմ կարծիքով , իրենց համեստությամբ առաջնային դիրք են գրավում»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր այն հարցին էլ, թե Սյունիքի մարզպետին կպատժե՞ն, թե՞ կշարունակեն թևերը  փռել նրա վրա, ինչպես որ հնարավորություն տվեցին  ժամանակավորապես դադարեցնել մարզպետի իր լիազորությունները    միևչ նախաքննության ավարտը, մեր զրուցակիցն ասաց. «Իրոք դա տարօրինակ մոտեցում է, ըստ էության դիմում չի գրել, իրոք շատ զարմանալի է, չնայած, որ վերադասի հետ է համաձայնեցվել , բայց ես գտնում եմ, որ անկախ նրանից` ուզում է լինի մարզպետ, ուզում է լինի նախարար կամ մեկ այլ պաշտոնյա,  ինքը պատասխանատու է օրենքի առջև, վերջիվերջո մեր երկրում պիտի գործի օրենքի ուժը, ոչ թե ուժի օրենքը»: Եթե Վլադիմիր Գասպարյանը  իր խոստումը չկատարի, կլաններին կարգի չհրավիրի ու   ոչինչ չանեն երկրում օրինականություն հաստատելու  ուղղությամբ, դա ի՞նչ հետևանքներ կունենա, կկորցնե՞նք պետականությունը, հարցրեցինքն պատմաբանին: «Չեմ ուզում հոռետես դիրքերում հանդես գալ, բայց  լինի այն, ինչը ըստ էության  պետք է լինի, այսինքն՝ մարդիկ խորապես  հիասթափվում են երկրից,  եթե մի երկիրում չի գործում օրենքը, եթե այդ երկիրը  իրավական պետություն դառնալու ճանապարհին չի կարևորում օրենքների դերը, ես գտնում եմ, որ իրավական պետություն ասելով պետք է հասկանանք, երբ գործում են  օրենքները, ոչ թե կան: Օրենքները կան, բայց  օրենքները պետք է գործեն, եթե այդ ամենը լինի՝ կվերականգնվի, կամրապնդվի հավատը հասարակության մեջ, և մարդիկ չեն խորշի  իրենց երկրից, հայրենիքից: Մարդիկ իրենց պիտի ապահով զգան, եթե ուզում ենք   ապրել ապահով Հայաստանում: Հայրենիքը չպիտի լինի  զոռբաներինն ու բեսպրեդելներինը», -ասաց մեր զրուցակիցը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. ՄԱՐԴ says:

    իբր ինչ ես գրել…: Դու էլ կոչվում ես պատմաբան: Իհարկե չես կարող սյունեցի կանանց համեմամտել գյումրեցի կանանց հետ: Կամ դա ինչ համեմատություն է: Բան ես գտել համեմատելու: Մի մուկ խոսեց իր հերթին: Հայ կինը, օջախի մայրը փորձել է, ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ է կանխել իր ընտանքին սպառնացող ՍՊԱՆԴԸ: Դու կարող ես դա հասկանալ? Դժվար թե… Եթե զենքով ուզում են մտնել քո տուն, ոչնչացնել ընտանիքիդ և դու կին լինելով գնում ես ռեալ վտանգին ընդառաջ՝ կանխելու համար սպասվելիքը, ….. դա համարել անհամեստություն սյունեցի կնոջ կողմից… Ուղղակի ծիծաղելի է, ասածդ գոնե պիտի բանականության պտղունց ունենա… Մարդիկ ինչպես կարողացել պաշտպավել են հարձակումից… Ծրագրավորված հաձակումից. այն էլ հայոց բանակի հրամանատարի ԶԻՆՎԱԾ հարձակումից խաղաղ ընտանիքի վրա, անկախ մարզպետինն է դա, թե մեկ ուրիշինը… Շատերն են վիճում, զենքը չեն վերցնում, գնում իրար ոչնչացնելու: Պատկերացրու ամեն վեճ ավարտվեր այդպես: Կարող էր չէ գնալ, նստեր, խոսեր, պատիվ պահանջեր այդ ձեր գնդապետ կոչեցյալը… Բայց նա զենք է հանել ու կրակել՝ հաշվի չառնելով ՆԱԵՎ ՍՅՈՒՆԵՑԻ ԱՐԻ ԿՆՈՋ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿՈՂՔԻՆ /զինված վիճակում/, ՆՐԱ ԽՆԴԱՐՆՔՆԵՐԸ՝ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ, ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ ԵՎ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԶՐՈՒՑԵԼՈՒ… Հիմա այդ կինը դարձավ ԱՆՀԱՄԵՍՏ… Կատարյա՛լ չոր գանգ…

    • Gala says:

      «Պատկերացրու ամեն վեճ ավարտվեր այդպես: Կարող էր չէ գնալ, նստեր, խոսեր, պատիվ պահանջեր այդ ձեր գնդապետ կոչեցյալը… »

      Իսկ դուք պատկերագրեք որ Ավետիքը եկել էր պատիվ պահանջելու, մայր հայհոյելու համար և նրան կրկին մայր հայհոյեցին՝

      Ի՞նչ պիտի աներ:

  2. Anna says:

    Եթե իմ տանն մեջ էլ նման դեպք տեղի ունենար, ես էլ որպես մայր կնետվեի բաժանելու վիճաբանողներին: Նման ձևով կվարվեր յուրաքանչյուր կին, մայր, լինի սյունեցի, լոռեցի, գյումրեցի:
    Իսկ զինված հարձակում, ” մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ” և ֆլան -ֆստան, այստեղ չհամոզեցիք, ցավոք սրտի: Բոլորն էլ գիտեն քաջարի մարզպետ Լիցկայի արկածները:

  3. Anna says:

    ՄԵկ էլ, պետք չէ ասել “գնդապետ կոչեցյալը”: Դուք խոսում եք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԱՊԵՏԻ մասին: Առողջություն իրեն և համբերություն:

  4. ՄԱՐԴ says:

    ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԱՊԵՏԸ իրեն թույլ չէր տա զենք հանել կնոջ վրա /կողքին, շրջապատում…/, սպառնալ սպանել բոլորին, հայհոյել… Դուք իներցիայով անընդհատ մեղադրում եք մարզպետին /արդեն նախկին/, պետք է ավելի օբյեկտիվ լինել…

  5. Anna says:

    Հա, կներեք, մոռացել էի, դա մարզպետի/արդեն նախկին/ մենաշնորհն է միայն ձեռք բարձրացնել կնոջ վրա:Տիկին Սիլվան վկա: Պետք է ավելի օբյեկտիվ լինել:

  6. Anna says:

    Իսկ հոդվածը /մանավանդ վերնագիրը/ մեղմ ասած, եթե չգրվեր էլ, ընթերցողը ոչինչ չէր կորցնի:

  7. nune says:

    Հայոց բանակի սպան շատ լավ գիտեր, որ գործն առանց զենքի չի լինի, որովհետև երևի տեղյակ էր այն մեծ արսենալից

Պատասխանել Anna

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930