Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին

Հուլիս 16,2013 10:23

Հուլիսի 16-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «2-րդ հանգստյան տան» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 12SP012 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի ինքնությունը պարզել չի հաջողվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (2 մ խորությամբ):
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի փականը և ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Զոհեր և տուժածներ չկան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031