Լրահոս
Օրվա լրահոսը

Կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական. Օմբուդսմեն

Օգոստոս 08,2013 12:07 Share

Դեռևս երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստները դիմել էին Պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ մասնավորապես նշել էին կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին:

Ժամեր անց Օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել Ոստիկանապետին: Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:

Կից ներկայացնում ենք Օմբուդսմենի գրությունը Ոստիկանապետին ամբողջությամբ:

«Հարգելի պարոն Գասպարյան,

Երևանի քաղաքապետարանի առջև նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտող մի խումբ քաղաքացիներ հրապարակայնորեն դիմել են մեզ և հայտնել, որ կիզիչ արևից պաշտպանության միջոցներ չթույլատրելու, լուսավորության անջատումների եղանակներով պարբերաբար հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են գործադրվում իրենց նկատմամբ: Նստացույցի ողջ ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, և իմ ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ այս կապակցությամբ առանձին պնդումներ համապատասխանում են իրականությանը:

Այլ առիթներով արդեն հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով նշել և հիմնավորել ենք, որ խաղաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաժեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի և առողջության պաշտպանության համար, և եթե այդ պաշտպանիչ կառույցները որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, անցորդների տեղաշարժմանը և պետական և այլ մարմինների անխափան գործունեությանը:

Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ և անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները:

Հարգանքով` Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ»

                                                                                                                    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց “անատամ”: Օմբուդսմենը իրավունք ունի և պարտավոր է պահանջել, այլ ոչ թե խնդրել`”լավ էլի, գոնե մի հատ վրան, դե լավ, եթե ոչ վրան, գոնե մին հատ հովանոց”:

Պատասխանել Armen Sarkissian

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031