Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգի պետք է գիտակցաբար գանք, գիտակցենք՝ ինչի՞ համար ենք գալիս և ի՞նչ նպատակ ունենք»

Օգոստոս 11,2013 17:09

Օգոստոսի 18-ին  ժամը 19:30  Uptown-ը կլցվի ռոքի հնչյուններով:  The Beautified Project, Արմեն Եդիգարյան, Naqhshband, The Beautified Project, Lousnelius, Incoma, Rahvira , Inrock Quintet և Աշոտ Կորգանյան. այս ռոքամոլներին մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ միավորել է բարեգործությունը: Ինչպես նշեց 21-ամյա Զառա Մարգարյանը, ով բարեգործական միջոցառման կազմակերպիչն ու հեղինակն է համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Ասկերանի զորամասում սպայի կողմից ծեծված և խելագարության հասցված զինվոր Հովհաննես Վարդանյանի բուժմանը և դեղորայքի գնմանը:
«Հովհաննեսի հայրիկի հետ հանդիպել եմ դեռ առաջին ակցիայի ժամանակ, երբ «Espaces» երիտասարդական կենտրոնում կինոդիտում էի կազմակերպել: Այդ ժամանակ ցուցադրվում էր «Ես եմ» ֆիլմը, որից ստացված հասույթը 72000  դրամ փոխանցեցինք Հովհաննեսի հաշվին: Հովհաննեսի ընտանիքն  ապրում է Արարատի հանրակացարանում : Նրա միայն հայրն է աշխատում, մայրը հիվանդ է, Հովհաննեսը նաև մի փոքրիկ քույր էլ ունի, ընտանիքը անապահով վիճակում է: Ճիշտ է, նրա բուժումը անվճար է իրականացվում, բայց դեղորայքի գումար ևս պետք էր և հետո ամեն շաբաթ գալիս, գնում են բժշկի, դրա համար էլ է գումար պետք,- ասում է Զառան»:

Զառան նման ակցիաներ հաճախ է իրականացնում, այս անգամ փորձել է միավորել ռոք երաժիշտներին, իսկ նրանք մեծ սիրով ընդունել են առաջարկը:
«Սկզբում տեղեկացրեցի  Incoma-յին, իսկ հետո մի քանի խումբ ցանկություն հայտնեցին միանալ, ինչին իրոք չէի սպասում»,- ասում է ակցիայի հեղինակը:

 

Զառան պատմում է, որ  Հովհաննեսի վիճակը արդեն բավականին լավ է, շատ բաներ արդեն գիտակցում է, սակայն Հովհաննեսը ընկերական աջակցության կարիք ևս ունի: Ըստ Զառայի՝ մարդիկ անտարբեր չեն, նրանց պարզապես միավորել է պետք:

«Ես ոչինչ չեմ անում միայն իմ ուժերով, ես ընդամենը միավորում եմ մարդկանց և բոլորով մի լավ գործ ենք փորձում անել: Կյանքում ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից, սա է կյանքը: Կոչ եմ անում միավորվել, բոլորս այդ օրը համերգի պետք է գիտակցաբար գանք, գիտակցենք՝ ինչի՞ համար ենք գալիս և ի՞նչ նպատակ ունենք»,- ասում է Զառան:

Օվսաննա Սիմոնյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031