Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ոստիկանությունը անգործ է, կամ էլ` Միհրան Մելքոնյանը` քաղբանտարկյալ»․ (Տեսանյութ)

Օգոստոս 14,2013 21:14

Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակից Վահագն Մինասյանն, այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ ըստ ոստիկանության պարզաբանման, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի նկատմամբ որեւէ նյութեր չեն պատրաստում, կարծիք հայտնեց, որ ոստիկանությունը դրսեւորում է բացարձակ անգործություն, եւ որպես օրինակ բերեց ակցիայի ակտիվիստներից Միհրան Մելքոնյանին, որին մի քանի անգամ բերման են ենթարկել, ապա ազատ արձակել, իսկ հիմա էլ «բռնել են» որպես հանցագործ, ու պետք է դատեն:

Վահագն Մինասյանի խոսքերով` «Ի՞նչ հետեւություն անենք, որ ոստիկանությունն ի դեմս Վովա Գասպարյանի կատարյալ անգործություն է դրսեւորում, թե՞ Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյալ է: Այս երկու տարբերակն է` կամ ոստիկանությունը անգործության է մատնված` կատարյալ հիմարների հավաքածու է  այն շրջանակները, որոնք կապված են «Միհրան Մելքոնյան» իրադարձությանը, ես հերքում եմ այս փաստը, որպես մարդ, որովհետեւ տեսնում եմ ոստիկանների մարդկային որակները, ինտելեկտը, էստեղ կանգնածներինը գոնե: Մնում է իմ սուբյեկտիվ տարբերակը՝ Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյալ է: Իզուր չէ, որ Միհրան Մելքոնյանի կողմից դրսեւորված քաղաքացիական այդքան ակտիվությունից հետո միայն հանկարծ պարզվեց, որ հունիսի 21-ից նա հետախուզման մեջ է եւ զրկվեց ազատությունից դատարանի որոշմամբ: Սա միանշանակ միտված է այս իրադարձությունների կասեցմանը կամ վարկաբեկմանը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ա.Ահարոնյան says:

    Քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստները Սպիտակի բնակիչ, հետախուզման մեջ գտնվող Միհրան Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում հարցադրում են անում, մասնավորապես, թե հիշյալ տարածքում ծառայություն կատարող ոստիկաններն ինչպե՞ս կարող էին օրեր շարունակ չճանաչել հետախուզվողին:
    Նախ տարբեր հանցագործություններ կատարելու համար այսօր հետախուզման մեջ են գտնվում հազարավոր անձինք, և ոչ մի ոստիկան ի վիճակի չէ դեմք առ դեմք և անուն առ անուն հիշել բոլորին:
    Սա՝ չիմացողների համար: Իսկ իմացողներին, բայց տարրական տրամաբանությունը մերժողներին մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մտածել խոսելուց առաջ, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ գլխիվայր չշրջել իրողությունները, առաջնորդվել արդարամտությամբ:
    Այս կոչն, ի դեպ, վերաբերում է նաև Միհրան Մելքոնյանի՝ երկու անգամ ոստիկանության բաժին տարվելն ու այնտեղ չճանաչվելը որպես հակափաստարկ բերողներին:
    Ի դեպ, երկու դեպքում էլ Միհրան Խաչիկի Մելքոնյանը ներկայացել է որպես Միհրան Վաչիկի Մելքոնյան, և ոստիկանների համար պետք է որ դժվար լիներ ճանաչել իր հոր անունը չճանաչող մարդուն: Բայց ինչպես տեսնում եք` ի վերջո ճանաչեցին…
    Սա էլ տրամաբանության ու մտածելու խնդիր է, իսկ պատճառը հետևանքով փոխարինելու սին ջանքերն արդեն տարրական բարոյականության դաշտում են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031