Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օրինակով Ռուսաստանը, Լիտվան եւ Լատվիան ցանկանում են կազմակերպել իրենց Համաշխարհային մարզական խաղերը

Հոկտեմբեր 16,2013 18:09

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը Ալմաթիում անցկացված ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ԱՕԿ-ների համաժողովում Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի խնդրանքով ներկայացրել է Համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման եւ անցկացման փորձը:

ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի խոսքերով, ելույթը եւ ցուցադրված ֆիլմը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել: «Մեր փորձը հատկապես հետաքրքրեց հենց ռուսներին, լատվիացիներին եւ լիտվացիներին, որոնք նույնպես մեծ սփյուռք ունեն եւ ցանկանում են իրենց համաշխարհային խաղերը կազմակերպել, թեեւ մյուս երկրների ներկայացուցիչներն էլ էին մոտենում մեզ եւ հարցեր տալիս», – ասում է Գաբրիել Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031