Լրահոս
Օրվա լրահոսը

Microsoft ՏՏ ակադեմիան մեկ տարեկան է

Դեկտեմբեր 13,2013 19:17

Ակադեմիան բացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին և ներառված է ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի կազմում:

Դեռևս երկու տարի առաջ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) և  «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագիր:

Եվ այսօր, ամփոփելով երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասաց. «Հայաստանի ՏՏ ոլորտը բավականին մեծ զարգացում է ապրել, և ես կարծում եմ, որ այն մեր տնտեսության  ամենահաջողակ ոլորտներից մեկն է այսօր: Ամենամեծ խնդիրը, որ ունի ոլորտը հիմա, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն է: Մեկ անգամ չէ, որ դժգոհություններ ենք լսել շրջանավարտների գիտելիքների մակարդակի հետ կապված, և մեր համագործակցության հիմնական նպատակը այս խնդրի կարգավորումն է»:

Նրա խոսքով՝ այս համագործակցությունից շահել և շահում են բոլոր կողմերը: Տեղական ընկերությունները շահում են, որովհետև կարողանում են ձեռք բերել որակյալ կադրեր: «Մայքրոսոֆթ»-ը շահում է, քանի որ, այսպես ասած՝ իր ապրանքն է ներկայացնում՝ այդպիսով ընդլայնելով իր հնարավորությունները շուկայում: «Ակնհայտ է, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ փոխշահավետ համագործակցություն»,- ընդգծեց Գ. Բարսեղյանը: Ըստ նրա՝  բուհը շահում է համագործակցության արդյունքում, քանի որ վերապատրաստումների շնորհիվ բարձրանում է դասախոսների պատրաստվածության մակարդակը, իսկ ուսանողները նախ և առաջ ստանում են ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ և հավաստագիր՝ ամենամատչելի գներով:

ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանի խոսքով՝ Microsoft ՏՏ ակադեմիայի ծրագրին մասնակցելով՝ ՀՊՃՀ-ն ձեռք է բերել համապարփակ ուսումնական ծրագրեր, տեխնիկական հնարավորություններ և ռեսուրսներ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031