Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի դեպքում մեկից մեկ հաղթելու ենք․ հրամանատար. «Առաջին լրատվական»

Հունվար 28,2014 10:37

 

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

– Ձեր գնահատմամբ՝ ինչքանո՞վ ենք մենք, Հայոց բանակը պատրաստ կռվի: Ինչպե՞ս կգնահատեք բանակի պատրաստվածությունը:

– Ես բանակով երկար ժամանակ չեմ զբաղվել, այնպիսի վիճակ է, որ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չունեմ, ես կոնկրետ չգիտեմ՝ հիմա բանակում ինչ կա: Բայց այն, որ մեր հասարակությունը (ոչ միայն իշխանությունները, այլև ամբողջ հասարակությունը) ընկած է փողի հետևից՝ դա լավ բանի բերել չի կարող:

Ասածս այն է, որ մենք պետք է արագ հասնենք բարձունքների, իսկ դրան մենք չենք կարող հասնել, եթե մեր գաղափարախոսությունը գումարն է, փողը:

Չունենք ազգային գաղափարախոսություն՝ հիմնված քրիստոնեության վրա, այդ դեպքում մենք որևէ խնդիր չենք ունենա, մենք միշտ զգոն կլինենք, կիմանանք՝ որտեղից է վտանգ գալիս, ներսի և դրսի թշնամիներն ովքեր են: Իսկ այսպես՝ ամեն մարդ իր հարցերն է ուզում լուծել, կապ չունի թե նա ով է: Եթե ամբողջովին ազգով այդ հարցերը չլուծենք՝ չի ստացվի: Եթե մենք գլոբալ խնդիրներ չենք լուծելու, ազգովի չենք իմանալու՝ թե ինչ ենք ուզում, մենք չենք հաղթի: Ազգը պետք է միավորված լինի:

– Իսկ այդ միավորման համար ի՞նչ պետք է արվի, Դուք էլ եք նշում, որ մարդկանց փողից բացի ոչինչ չի հետաքրքրում, քաղաքական ուժերից էլ կարծես մեծ հիասթափություն կա:

– Մենք պետք է վերադառնանք դեպի Աստված, ապրենք ծխական համայնքներում, ոնց որ առաջներում մեր պապերն ապրել են և, իմիջիայլոց, դիմակայել են ամեն ինչին: Ժողովուրդն իմացել է, որ մենակ չի լինելու՝ հիմնված է եղել հավատքի վրա, միմյանց օգնելու վրա, իսկ հիմա բոլորն առանձին-առանձին են: Օրինակ՝ Երևանում այդքան մարդ կա, բայց երբ մեկի տանը դժբախտություն է լինում, ոչ ոք չի գնում օգնելու:

Բզկտում են, կիսում են աղանդներով, տարբեր բաներով, սուտ գաղափարներով, կազմակերպություններով շեղում են, իսկ մենք պետք է ունենանք մեկ խնդիր: Ես չեմ ասում, որ բոլորը նույն կերպ պետք է մտածեն: Մեկը դուրս է գալիս-ասում՝ ես չեմ ուզում բոլորի նման մտածել և այլն, դրա մասին չէ խոսքը: Խոսքն այն մասին է, որ մարդիկ իրար հարգեն և սիրեն: Այդ ժամանակ վատ բան մտածող մարդիկ չեն լինելու, դրսից վատ կազմակերպություն չի ներմուծվելու՝ այնքան որ ինչ-որ մեկը գումար աշխատի:

– Կարծում եք՝ պատերազմի դեպքո՞ւմ էլ մարդիկ չեն միավորվի: Սովորաբար նման ծանր պահերին ժողովուրդը միասնական է լինում:

 Նեղ պահին բոլորս էլ միախմբվելու ենք՝ դրա մասին խոսք չկա, մեր զինվորի մեջ այնքան պոտենցիալ կա, որ ինքն էլ չի պատկերացնում, մենք էլ չենք պատկերացնում: Այսինքն՝ հաղթանակը մեկից մեկ լինելու է: Չգիտեմ՝ կոնկրետ ինչ է կատարվում բանակում, չգիտեմ՝ քանի ամիս կտևի կամ քանի տարի ու քանի զոհ կտանք, կարող է հազար զոհ տանք ,կարող է՝ 30․000, չգիտեմ նույնիսկ՝ ինչ տիպի նոր զենքեր ունենք, կոնկրետ ասել չեմ կարող, բայց որ կհաղթենք՝ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031