Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Ամենաճիշտն այն կլինի, որ այս վեց կուսակցությունները հայտարարեն, որ կոալիցիա են . NEWS.am

Ապրիլ 04,2014 00:19

Խորհրդարանական վեց խմբակցություններն ավելի լավ է հայտարարեն, որ իրենք կոալիցիա են եւ կատարում են Ռուսաստանի Դաշնությանը հրամանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

«Խորհրդարանական վեց խմբակցություններն ընդամենը կոռուպցիոն լծակների համար պայքար են մղում: Ամենաճիշտն այն կլինի, որ այս վեց կուսակցությունները հայտարարեն, որ իրենք կոալիցիա են եւ կատարում են միայն ու միայն Ռուսաստանի կամքը, ուրիշ ոչինչ: Որեւէ լավ բան Հայաստանի համար լինել չի կարող»,- ասաց նա:

Մեր հարցին՝ վարչապետի հրաժարականն էլ է Ռուսաստանի «կամքը», Շահնազարյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը սպառիչ պատասխան տվեց:

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    որևէ լավ բան քո և քո նման 5-երորդ շարասյան համար լինել չի կարող:
    զգում եք ձեր մոտալուտ վախճանը բանտերում: այո, բանտերում, քանի որ ԱՄՆ-ը ձեզ բոլորիդ բանտարկելու է, իր հրամանները այսպես ոչ պրոֆեսիոնալ կատարելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930