Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուժան գալիս է, իսկ Բաղդասարյանը կգնա

Ապրիլ 04,2014 14:42 Share

«Առավոտի» աղբյուրները հայտնում են, որ այսօր մի քանի ժամով Հայաստան կժամանի ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կհանդիպի միայն ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչո՞վ է պայմանավորված նման հրատապ այցը տարածաշրջանի, Քեսաբի, ներքաղաքական սպասվող զարգացումների ֆոնին՝ աղբյուրները չցանկացան մանրամասնել: Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ի շարս այլ կարեւոր հարցերի՝ ռուսաստանյան «սիլավիկի» հետ քննարկվելու է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր բացելու խնդիրը նույնպես, ինչը տարածաշրջանային դասավորությունների այս փուլում բավականին հետաքրքիր է:

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Բորդյուժայի հետ հայաստանյան հանդիպմանն անմիջապես հաջորդելու է Արթուր Բաղդասարյանի այցը Մոսկվա, որտեղ վերջինս հաճելին կհամակցի օգտակարի հետ. հանդիպումներ կունենա իր գործընկերոջ` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի հետ, մեր տեղեկություններով, բացի պաշտոնական հարաբերություններից՝ նա կապված է նաեւ մարդկային, ինչպես նաեւ «վոլեյբոլային» ֆեդերացիոն շահերով: Պարոնայք Բաղդասարյանն ու Պատրուշեւը կքննարկեն նաեւ Բաղդասարյանի՝ Պատրուշեւին ուղղված նամակում բարձրացված միգրացիոն խնդիրների հարցերը` դրանց կոնկրետ լուծումներ տալու ցանկությամբ, քանի որ հայկական կողմը նպատակ ունի մինչեւ մայիս` Մաքսային միության ճանապարհային քարտեզի ստորագրումը, լուծել այդ հարցը եւս: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույնպես:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930