Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն ընդունեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին

Ապրիլ 12,2014 14:11

Այսօր՝ ապրիլի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող  «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին և փառատոնի  հյուրերին:

Բացման խոսքում քաղաքապետը ողջունեց 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորեց փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակույթային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիրճ  ներկայացրեց քաղաքի պատմությունը, մասնավորապես կանգ առնելով մշակույթային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա:

Պատասխան խոսքում փառատոնի կազմակերպիչներից, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը շնորհակալություն հայտնեց  քաղաքապետ Սամվել Բալասանյանից փառատոնին ցուցաբերած աջակցության համար և խոսեց միջոցառման տարեցտարի ընդլայնվող աշխարհագրություն ու ապագա նախագծերի մասին:

Խոսքով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգը,  Կազանի կոնսերվատորիայի ռեկտոր Աբդուլին Ռուբինը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը և այլք:

Հանդիպման ավարտին  Սամվել Բալասանյանը հյուրերին հանձնեց Գյումրու մասին պատմող գրքեր և բարի երթ մաղթեց այսօր մեկնարկելիք «Վերածնունդ» փառատոնին:

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930