Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ցեղասպանություններին» ջահերով երթն ավարտվեց Ծիծեռնակաբերդում

Սեպտեմբեր 11,2014 23:30

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդում ավարտվեց «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության կազմակերպած ջահերով երթը: Երթի մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին: Այնուհետեւ նրանք  «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» պաստառերով հավաքվեցին անմար կրակի շուրջ եւ հարգեցին ցեղասպանությունների ընթացքում սպանվածների հիշատակը:

Ami-11

Հիշեցնենք՝ ջահերով երթը սկսվել էր Ազատության հրապարակից, այնուհետեւ երթի մասնակիցներն անցել էին Մաշտոցի պողոտայով եւ Ծիծեռնակաբերդի խճուղիով:

«Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամ Լուսինե Ղամբարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երթին մասնակցում էին այն քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ցեղասպանություն երեւույթի դեմ.

«Մտածում ենք, եթե այս պահին տեղի է ունենում ցեղասպանություն եզդի ժողովրդի նկատմամբ, իսկ մենք գիտենք, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Եթե չի դատապարտվում այս ցեղասպանությունը, ինչպես կարող ենք մենք մտածել, որ 100 տարվա ժամանակահատված ունեցող ցեղասպանությունը կարող է համապատասխան արձագանքը գտնել համաշխարհային հանրության մեջ»:

Ami-13

Նա հավելեց, որ «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնությունը համարում է, որ հայ ժողովուրդն իր ուրույն տեղն ունի ցեղասպանությունների դեմ պայքարում եւ 21-րդ դարն առանց ցեղասպանությունների դարձնելու գործում: Սակայն նա խոստովանեց, որ երթին մասնակիցների գերակշիռ մասը եզդիներ էին. «Երթին մասնակցում էին ե՛ւ եզդիներ,  ե՛ւ հայեր: Միգուցե այս դեպքում  գերակշռում էին եզդիները, բայց մեր նպատակն է եղել, որպեսզի բոլորն էլ մասնակցեն այդ երթին, քանի որ մեր նպատակն է ասել  ոչ ցեղասպանություններին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930