Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից «կործանման» թեմայով

Հոկտեմբեր 15,2014 10:04

Եթե դուք ուզում եք արժանանալ որոշակի զանգվածի հավանությանը, ձեռք բերել հանուն ազգի մարտնչողի դափնիներ, ապացուցել, որ «ժողովրդի կողմից եք», ապա պետք չէ ոչ խաչվել, ոչ էլ ինքնահրկիզվել: Դուք կարող եք շարունակել ձեր անհոգ, բարգավաճ կյանքը, նույնիսկ վայելել որոշակի մեծուփոքր պաշտոններ: Ապագա բոլոր գործիչներին, ովքեր պատրաստվում են տապակվել մեր ազգի դարդուցավով, հուշեմ մի քանի բառեր, որոնք միանգամից դուռ կբացեն նրանց համար դեպի մեծ քաղաքականություն կամ հասարակական գործունեության դաշտ. «Երկիրը կործանվում է», «Երկիրը անդունդի եզրին է» կամ, եթե ուզում եք ավելի մոտ լինել ժողովրդական բառապաշարին` «Էս երկիրը ձեռից գնում ա»:

Թե տաքսիում, թե բակի տաղավարում, թե հանրահավաքում, թե ասուլիսում այդ կախարդական բառերն արտասանելուց հետո ոչ ոք այլեւս չի կասկածի, որ դուք օրուգիշեր մտածում եք այս երկրի եւ ժողովրդի մասին, որ ձեր խիզախությունը, «դուխը» բարձր է, եւ դուք այս ազգի «պայքարող տեսակն եք»:

Խոսակցության շարունակությունը կախված է միջավայրից: Եթե դուք տաքսիում եք, ապա վարորդի հաջորդ խոսքը կլինի` «էն օրը էլի վրես 10.000-ի շտրաֆ եկավ»: (Դատելով նրանից, թե ինչպես են տաքսիստները քշում, դա միանգամայն բնական է): Եթե դուք այդպես եք սկսել խոսակցությունը տաղավարում՝ դոմինո խաղացող թոշակառուների շրջանում, ապա զրույցը կշարունակվի կոմունիստական շրջանում երշիկների առատության եւ աշխատող գործարանների թեմայով: Այս երկու դեպքերում խոսակցության մռայլ, լացակումած երանգներն անխուսափելի են:

Ասուլիսներում եւ հանրահավաքներում նույնպես կան ողբաձայն ելեւէջներ, սակայն կա նաեւ լույս թունելի վերջում՝ ի դեմս այն մարդկանց, ովքեր խոսում են սպասվող ապոկալիպսիսի թեմայով եւ խոստանում են փրկել երկիրը կործանումից: «Փրկողները» պարբերաբար փոխվում են՝ Դաշնակցություն, ԱԺՄ, ՀԺԿ, «Ազգային միաբանություն», ՀԱԿ եւ այլն: Հաճախ նրանք, ովքեր, ըստ «փրկողների», «երկիրը հասցրել են անդունդի եզրին», մի քանի տարի հետո իրենք են հանդես գալիս «փրկողների» դերում:
Բայց այս ամենը՝ մի կողմ: Ի՞նչ նկատի ունեն տարբեր մարդիկ, երբ 20 տարուց ավելի է՝ խոսում են «երկրի կործանման» մասին: Այս հարցին պատասխանելու համար պետք է գուշակել, թե ինչպես են այդ մարդիկ պատկերացնում երկրի կործանումը: Նորից աշխարհակործան ջրհեղե՞ղ է լինելու: Հայաստանի վրա ատոմային ռո՞ւմբ են գցելու: Թուրքիան եւ Ադրբեջանը նվաճելո՞ւ են մեր երկիրը: Այդ տարբերակներն ինձ անհավանական են թվում:

Միակ տարբերակը, որն իսկապես հնարավոր է՝ Հայաստանը որպես պետություն կդադարեցնի իր գոյությունը եւ դե յուրե կդառնա Ռուսաստանի մասը: Եթե դա՛ է կործանումը, ապա համաձայն եմ՝ այսօր մենք մոտ ենք դրան: Բայց դրա պատճառը ոչ արագաչափն է, ոչ երշիկը, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունները, ոչ էլ դրանց «դրամատիկ» փոխհարաբերությունները: Այդ ամենը մանրուքներ են: Պատճառն այն է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար պետությունը կոպեկի գին չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. david says:

    Ռուսաստանի*:Է…Բարև , ես եմ,
    Հաստատ ասեմ
    The common curse of mankind,,
    Folly and ignorance.

  2. david says:

    Չէ, ազգասերներ մեծն վայոց, այս հողի տերը չի լինի ոչ թուրք, ոչ ադրբեջանցի:Նրանք հող ունե*ն, դե եթե ունեն, թող յոլա գնան:Հողը տիրոջն է միայն պատկանում, դրանից ձե*զ ինչ:Դժոխքում հատուցում են մեղքերի համար:Թափառախմբերը շրջում են մեղքերի արահետներով,կառքերը շրջվում են խաչագողի հիշատակարաններով:Սեպը երբ մտնում է գերանի մեջ, մի օր դուրս է գալիս, գերանը, եթե կտրտվելու է, մի օր կտրտվում է, փայտը, որ վառելիք է, մի օր վառվելու է, օրհնյալ է տաքացողը:Մի երեխա, որին շատ են լացացրել մեծանալու է և կարողանալու է նաև մի օր ծիծաղել:Բարին բարուն:

  3. david says:

    Ռախիտներ եկան և չհասկացան,
    Որ մոլորակի երկու ոտքերը
    Իրար իսկապես պիտի տրորեն,
    Բայց վերջում մերվեն,
    Որ երրորդ ոտքը մարդաորձի այդ
    Երրորդ ոտքի պես իր դերն ավարտած
    Թոշակի գնա ու լուռ համրանա…
    Ռախիտներ եկան ու չհասկացան,
    Որ տրորելու և տրորվելու համար իսկապես
    Երկրորդ ոտք էր պետք, իակ ցուպ կոչվածը
    Ոտք չէ, ներեցեք, ուշահաս ցորեն ցանեք, գերացեք:

  4. david says:

    The heavens themselves, the planets, and this centre
    Observe degree, priority, and place,
    Insisture, course,proportion, season, form
    Office, and custom, in all line of order.

  5. Մարգար Մախսուդյան says:

    Եթե դուք ուզում եք արժանանալ որոշակի ղեկավարի հավանությանը, ձեռք բերել հանուն ՛՛նրա՛՛ մարտնչողի դափնիներ, ապացուցել, որ «նրա կողմից եք», ապա պետք չէ ոչ խաչվել, ոչ էլ ինքնահրկիզվել: Դուք կարող եք շարունակել ձեր անհոգ, բարգավաճ կյանքը, նույնիսկ վայելել որոշակի մեծուփոքր պաշտոններ: Ի՞նչ է դրա համար անհրաժշտ.
    Շարունակաբար պնդեք.
    1. Ով էլ նախագահի պաշտոնը զբաղեցնի, մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի լինի:
    2.Որքան էլ կյանքը վատանա՝ կգտնվեն մարդիկ, որոնք չեն լքի երկիրը:
    3.Ինչ էլ որ պատահի, մեկ է՝ քարտեզի վրայից չենք վերանա:
    4.Միայն մենք ենք մեղավոր, որ այսքան վատ ենք ապրում /այսինքն ՛՛նա՛՛ անմեղ է/
    5.Ճիշտը որ ասենք՝ այնքան էլ վատ չենք ապրում, սա պարզապես համազգային ինքնախաբեություն է կամ թվերի մանիպուլյացիա
    6. Ճիշտ է, ՛՛նա՛՛ է ստորագրել Մեծ Քյառթագենի կազմի մեջ մտնելու ղազագիրը, սակայն ընդդիմությունն է մեղավոր, որ չի խոչընդոտում դրան:
    7.Եվ ամենակարևորը, ինչպիսի հոռի երևույթի մասին էլ խոսեք / ասենք՝ քյառթուի ոդիսականով մարզպետ, 100% խփած ընտրազեղծարարարություն, օֆշորային և ներտնտեսական վիշապներ, անօրեն-տնօրենների և չեբուրաշկաների կերպարներ և այլն /, չմոռանաք նշել, որ դրանց համար ՛՛նա՛՛ մեղավոր չէ, այլ մե՛նք ենք մեղավոր, հա՛, ու մեկ էլ Լևոնը, իսկ 1998- ից մինչև օրերս անցած 16 տարին ի՞նչ է, որ՝ մի ակնթարթ, էդ մի ակնթարթում ՛՛նա՛՛ կրակ էլ դառնար՝ միևնույնն է, ոչինչ անել չէր կարող…
    Մի խոսքով՝ կորչի՛ գաղջ մթնորորտը, կեցցեն ՛՛մնայուն՛՛ արժեքները…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վայ, Մարգար ջան, Դուք այստե՞ղ եք: Որքան հիշում եմ, ասում էիք, որ էլ «Առավոտի» կայքը չեք կարդա: Welcome home!

      • Մարգար Մախսուդյան says:

        Հարգելի Արամ, ճշտեմ, որ ես ՛՛Առավոտը՛՛ չկարդալու խոստում չեմ տվել, միայն ցավով նշել եմ / Ձեր հերթական ՛՛խուճուճ՛՛ խմբագրականից հետո / որ այն այլևս ինձ համար լրատվամիջոց չէ, և Ձեզ բարի բախտ եմ ցանկացել…
        Welcome home! – ի համար շնորհակալ եմ, սակայն կուզենայի իմանալ, արդյո՞ք Ձեր խիղճը Ձեզ չի տանջում, որ թեկուզ անուղղակիորեն, բայց մասնակից եք դառնում այս անփառունակ, մի թեթև քաղաքականություն հիշեցնող տնազին…
        Երբեմն այնպիսի տպավորություն եմ ստանում, ասես Ձեր հոդվածների ՛՛խուճուճ՛՛ մասերը այլ տեղերում են գրվում: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես…

  6. david says:

    1.Նախագահի կարիք չի լինի:
    2.Երկրում մարդ չի լինի զինվորականներից ու ինձանից բացի:
    3.Տեսակավորողը որակավորող չէ և հիմնականում կձուլվի, կղզում`կսուզվի:
    4.Այո, մեղավոր է անբովանդակ ձևը, այդ գենետիկ տեսակը, խոտանը:
    5.Վատ չեն ապրում, քանի դեռ ուտելու մարդ կա, կշտանալու ցանկություն,մոդան`մարդակերություն:
    6.Տիտանիկում էլ ,,դեմ ու կողմ,, խաղացողներ կային, բայց բոլորն անհաջողակ էին:
    7Ընդամենը փրփուր հեծնած ֆաշիզմ:
    Մի խոսքով` պիտի ապրեն այն ազգերը, որ չեն կորցրել մարդուն հատուկ արժանիքները:Ոչ մարդանման գազաններին`գայլերին, աղվեսներին, շակալներին, խլուրդներին,էշերին և այո, վաղվա լեշերին:Այ հիմա, առաջ…

  7. Լավատես says:

    Ա. Երբ գերտերությունները, ավելի ճիշտ՝ գերգաղութները ճգնաժամ են ապրում, դրանից առաջին հերթին տուժում են նրանց կողմից կլանվող փոքր գաղութները՝ որպես օտար տարրեր:
    Բ. Բոլոր՝ լավ թե վատ, ուժեղ թե թույլ ուժերը գործում են Մեծն Բնության օրենքներին համահունչ, իսկ հաղթում է նա, ով թշնամուն ստիպում է խախտել Օրենքները, բարեկամին օգնում վերադառնալ Օրենքի դաշտ, ինքն էլ միաժամանակ սրբորեն հետեւում Օրենքներին:
    Գ. Մնում է պարզել՝ ո՞րն է Օրենքը, ովքե՞ր են թշնամին ու բարեկամը, ո՞ր միջոցներով ստիպել թշնամուն ու բարեկամին ենթարկվել քո նպատակին:

  8. david says:

    Չէ,օրենքները մարդկանց համար են,
    Օրենքից դուրս է մարդանմանը,
    Մարդկային դեմքով բազմանում է նա,
    Որ սևով ներկի կյանք, օրենք, ներկա:
    Մարդանմանի թշնամին մարդն է,
    Մարդու թշնամին` մարդանմանը,
    Մարդանմանը ազգություն չունի,
    Չունի սրբություն, սիրտ , ուղեղ ու միտք,
    Ունի բութ հայացք, հիվանդ հաստ աղիք,
    Իսկ Մարդուն պետք չէ ճիվաղ խաղալիք:
    Մարդանմանը պիտի վերանա,
    Որ Մարդը երկրի վրա տեր մնա:
    Ուրիշ բան չկա, արևս վկա,
    Մարդու թշնամին հենց գոոյն է որ կա:

  9. Hayk says:

    Վերջերս չեխ լրագրող Վ. Կաշուկան հոդված էր գրել այն մասին, թե ինտերնետի մեր օրերում աշխարհի բոլոր մարդիկ ինչ մեծ հնարավորություններ ունեն ինֆորմացիա ստանալու, միաժամանակ խորհուրդ տալով բոլոր լրագրողներին ազնիվ լինել, քանի որ ի վերջո, մարդիկ իմանում են ճշմարտությունը: Ես էլ, որպես սովորական ընթերցող, իմ կողմից խնդրում եմ լրագրողներին, տարբեր տրամաչափի քաղաքագետներին հաշվի առնել այս շատ կարեւոր փաստը,, վստահությունը չկորցնել, շատ հաճախ էլ ծիծաղելի վիճակում չհայտնվել:

  10. Գալուստ Ենոքյան says:

    «Պատճառն այն է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար պետությունը կոպեկի գին չունի:» Հարգելի Արամ կխնդրեի պատասխանել իսկ էս 24 տարիների ընթացքում պետությունը ներկայացնող Ժողովրդի «ընտրյալների», Ընդդիմադիրների, Լրագրողների համար Ժողովուրդը քանի կոպեկի արժեք է ունեցել…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Թե այս 24 տարում, թե դրանից առաջ տաքսիստների, թոշակառուների, իշխանավորների, ընդդիմադիրների, լրագրողների եւ մնացածների 95 տոկոսի համար պետությունը կոպեկի գին չի ունեցել:

      • Գալուստ Ենոքյան says:

        Շնորհավորում եմ, համոզված եմ որ «Առավոտի» թիմը 5 տոկոսի մեջ է…

        • Գալուստ Ենոքյան says:

          Շատ կներեք, գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ որ պէտություն ասելով հասկանում ենք ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ներկայացնող մի հիմնարկություն (INSTITUTE), որը առաջին հերթին պիտի ապահովեր այդ արդարությունը հասարակության, բնակչության (Ժողովրդի) համար …որի համար այդ տաքսիստները, թոշակառուները….մեկ Լեվոնին բերեցին Գահի…քանի անգամ հետո արդարության համար ոտքի ելան…եվ կոտորվեցին…չեք կարծում որ նրանք իրենց բաժին ՊԵՏՈՒԹՅԱՆ համար քիչ թե շատ պայքարեցին…գոնե մի 25 կոպեկով , իսկ ինչ արեցին ԼԵՎՈՆԵՆք, «ընտրյալները»…ընդդիմադիրները, լրագ… հասարակության համար…

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Արամ կուզեի շարունակել , եվ Խորհրդային երկրում, եվ ամենուր աշխարհի պետությունների մեծ մասի իշխանություններն են արժեզրկում ՊԵՏՈՒԹՅԱՆ հաստատության իրական արժեքը…միեվնույն տաքսիստներին եվ թոշակառուներին կարողեք հանդիպել եվ Բարսելոնայում եվ Լոնդոնում եվ Լոս Անջելոսում…հիշեցի որ Ձեր հարգելի հայրը բողոքում էր 65 թվականին անկախության ձգտողներից, որ միեվնույն անկարգ ժողովուրդն են լինելու…պատկերացրեք որ այդ անկարգներին կհանդիպեք բազմաթիվ այլ երկրներում էլ…հատկապես որտեղ պետական իշխանության ընտրական սիստեմը կաղում է, կամ իրական դեմոկրական պետություն այդ երկրում չի եղել…իհարկե Ռուսաստանում, Բալթյան երկրներում մարդիկ ավելի կարգապահ էին քան Հայաստանում, բայց ինքներտ էիք համեմատում կատալոնցիներին շոտլանդացիների հետ եվ բացի այդ մենք հայրենի հողի վրա քաղաքային բնակչություն ունեցել ենք շատ կարճ ժամանակ…հայերը քաղաքներում հիմանականում ապրել են Թիֆլիսում, Բաքվում, Պոլիսում… պետական մտածողությունը պիտի ձեվավորվեր Մեծ Պատմաբանի իշխանության տարիներին բայց…
            Խնդրում եմ ինձ ներել , ես բանվորի ընտանիքից եմ եվ ինձ մոտ այդ արհամարական «մանր բուրժուկան» կեցվածքը ներքին ընդվզում է առաջացնում…իհարկե տաքսիստների ու թոշակառուների մեծ մասը բախտ չի ունեցել այնպիսի լավ դաստիարակություն եվ կրթություն ստանալ ինչպես մեր փոքրաթիվ մտավորականության ներկայացուցիչները, սակայն կարծում եմ արդարության հասկացությունը հասանելի է բոլորին, դե իսկ մարդիկ իշխանություններից հիմնականում սպասում են Արդարության, եվ Ամերիկայում եվ Հայաստանում եվ…

  11. Hayk says:

    Պ Աբրահամյան: Էն, որ Ձեր յուրաքանչյուր երկրորդ խմբագրականում «կարմիր թելի» անցնում է ընթերցողին Ռուսաստանով վախեցնելու նպատակը, իմ կարծիքով ազնիվ չէ: Հաշվի առեք, խնդրում եմ, որ, հատկապես Ռուսաստանի մասին մեր ժողովուրդը շատ լայն ինֆորմացիա ունի, եւ , ի վերջո, ուշ թե շուտ(ավելի հաճախ-շուտ), ինքնուրույն պարզում է ճշմարտությունը: Դուք ինձանից լավ գիտեք, որ, եթե հանկարծ այս անգամ էլ չստորագրվեր ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, հսկայական թվով ընտանիքներ բռնելու էին գաղթի ճանանապարհը: Չեմ ուզում հավատալ, որ դա է Ձեր նպատակը:

    • Գալուստ Ենոքյան says:

      Պ. Հայկ…դուք ասում էք Ռուսաստան, հասկանում եք Պուտին, ասում եք Պուտին….
      երեկվա խմբագրականում Լավատեսը ձեր համար հետեվյալ տեսահոլովակն էր տեղադրել… այսօրվա Ռուսաստանի մասին https://youtu.be/tVPKC-Ml7V0…օգտվեք…

      • Hayk says:

        Գալուստ ջան, հավատա, հայերը շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն Ռուսաստանի մասին տեղեկություններ ստանալու, քան դու: Մեծ մասը միայն ռուսական հեռուստաալիքներ են նայում: Դու էլ փորձիր մեկ-մեկ նայել, ու մի մոռացիր, խնդրում եմ, որ ամեն ընտանիքից գոնե մի հոգի անմիջական կապ ունի Ռուսաստանի հետ(պատմում են): Ես կարող եմ քեզ հենց հիմա հարյուրավոր ուրիշ նյութեր հրամցնել, բայց դրա կարիքը չկա, հայաստանցիներն իրենք շատ լավ տեղյակ են, իսկ հատուկ քո համար–կներես, չարժե:…….Մի տարի առաջ մայդանով հիացած մասսան այսօր իրենց դրել են ջայլամի տեղ, իբր, իրենք կապ չունեն հիացողների հետ))))))))))):

        • Գալուստ Ենոքյան says:

          Պ. Հայկ, լինելով հայ, Հայաստանում ապրած տարիներիս 100 տոկոսի չափով բախտ եմ ունեցել լինելու Վրեմյա ծրագրից «օգտվելու» (հատկապես որ մոտիկ ընկերս այդ ծրագրի Հայաստանի թղթակիցն էր մի քսան տարի), դե հիմա էլ էս գիշատիչ Ամերիկայում մինչեվ էդ Մայդանի սկսվելը նայում էինք էստեղ, բայց կներես էլ նայել չի լինում…: Պարոն Հայկ, նայել ,անպայմանորեն , չի նշանակում տեսնել, կամ տեղեկություն ստանալ , չի նշանակում դրա հետ համաձայն լինել…մենք էլ Բրեժնեվի…ժամանակ տեղեկություններ ստանում էինք , բայց ով էր դրանց վրա ուշադրություն դարձնում, կներեք իհարկե բացի ձեզ նման նվիրված կուսակցականներից…ես հիշում եմ մեր այսօրվա Հայաստանի հարգելի մտավորականներից մեկը հավաքում էր Բրեժնեվի ելույթների ձայնապնակները…զավեշտի համար… կներեք իսկ նրանց Մայդանը, կարծում եմ մեր Մարտի : է, երկու դեպքում էլ մմիեվնույն մմարդու հրամանոով դիպուկահարները մարդկանց գնդակահարեցին…

  12. Գալուստ Ենոքյան says:

    Վերեվում Մարտի1 ը պիտի լինի…

  13. david says:

    37-ին էլ հո էդ մարդը չկար, ո*վ աքսորել տվեց սեփական ազգին:Ու վերջակետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031