Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Կարծում եմ՝ հանրահավաք կլինի, բայց թե ե՞րբ՝ դժվարանում եմ ասել». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 11,2014 11:26 Share

Ոչ իշխանականների հայտարարությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին.

– Եռյակում լարվածություն նկատվո՞ւմ է:

– Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ լարվածություն չկա, ու չկան նաեւ այնպիսի հարցեր, որոնք անլուծելի են։ Ուղղակի պետք է հավաքվել, քննարկել ու միասնական դիրքորոշում ունենալ

– ՀԱԿ-ը արագ գործողությունների կողմնակից է, ԲՀԿ-ն չի շտապում ու հանգիստ ցանկանում է շտաբեր ստեղծել, ո՞ր մտքի կողմնակիցն է «Ժառանգությունը»։

– Ես չգիտեմ՝ որ ուժը ինչի կողմնակից է, ես գիտեմ, որ եթե մենք ուզում ենք ինչ-որ գործողություն անել՝ կանենք։

– Իսկ հանրահավաքի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Ես կարծում եմ՝ որեւէ հանրահավաք պիտի ապահովված լինի իր բովանդակային մասով, այսինքն` հանրահավաքը պետք է ասելիք ունենա։ Մենք առաջիկայում ասելիքը կհստակեցնենք, ու կարծում եմ՝ հանրահավաք կլինի, բայց թե ե՞րբ՝ դժվարանում եմ ասել, ժողովուրդը սպասում է մեր խոսքին։

– Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի ու եռյակի փոխհրաձգությունը կարող է փլուզել եռյակը։

– Չեմ ուզում նման հեռանկար տեսնել, որովհետեւ ժողովուրդը հավատում է միասնական ուժին։

– «Ժառանգությունը» ՀԱԿ-ի՞, թե ԲՀԿ-ի կողմից է:

– «Ժառանգությունը» ինքն իր կողմից է, եւ այստեղ կողմերի խնդիր չկա, պետք է դնել ու տեսնել, թե ո՞ր տարբերակն է ճիշտ, ո՞ր ժամանակացույցն է ճիշտ։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930