Լրահոս
Օրվա լրահոսը

Սեմ Չիքեջյան. Բրենթֆորդից Առաջին աշխարհամարտին մասնակցած ամենաերիտասարդ զինվորը. Brantford Expositor

Նոյեմբեր 11,2014 17:43 Share

Հայաստանում ծնված, բայց Բրենթֆորդ քաղաք տեղափոխված Սեմ Չիքեջյանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորագրվել էր ու մեկնել Եվրոպա` պատերազմին մասնակցելու, գրում է « Բրենթֆորդ Էքսպոզիտորի» պարբերականը` կանադական քաղաքի ամենաերիտասարդ զինվորի մասին, որը մասնակցել և մահացել է Առաջին աշխարհամարտում:

«Ես գիտեմ, որ նա դպրոցում շոտլանդացի տղաների հետ էր ընկերացել ու նրանց հետ մեկնել էր Տորոնտո միանալու շոտլանդական գնդին», – պատմել է Սեմի եղբորորդին` 98-ամյա Էնդի Չիչակյանը, – «Բայց նրա մայրը գնաց նրա հետևից ու հետ բերեց»:
Սակայն Սեմը կարողանում է դուրս գալ մոր` Լուսիկի, զգոնության տակից ու մեկնում արտասահման:

Ինքնության փաստաթղթերում նշված է, որ նա ծնվել է 1899թ., թեպետ դա հնարավոր է, բայց ավելի հավանական է, որ ծնվել է 1903 կամ 1904թթ.: Նաև ազգանունը գրված է Չիքեջյան, թեև հիմա նրանց ընտանիքը Չիչակյան է, ասել է Էնդին:

1918թ. նա արդեն Անգլիայում էր և նախապատրաստվում է ճակատ մեկնել:
1918թ. փետրվարի 10-ին մորը հասցեագրած նամակում նա իր փորձից է պատմում .
«Շաբաթվա սկզբին ես սկսեցի շարային պատրաստություն անցնել: Մենք հրացանաձգության, սվիններով կռվելու, նռնականետման, շարային պատրաստության, գազային, գնդացիրի և պարաններով մագլցելու դասընթացներ ենք անցնում, ուստի մինչև Ֆրանսիա մեկնելը բավական ժամանակ կա », – գրել է նա:

Մեկ այլ նամակում Սեմը գրում է իր հրամանատարին ուղարկած մոր նամակի մասին.
«Սպան կանչեց ինձ ու հարցրեց քո ուղարկած նամակի մասին: Նա հարցրեց, թե արդյոք ես ուզո՞ւմ եմ վերադառնալ: Ես գիտեմ, որ քեզ անհանգստացրել եմ, մամ, բայց երբ արդեն այսքան հեռու եմ գնացել, ինձ վերադարձնելու փորձեր անելու կարիք չկա: Ես պատրաստվում եմ կատարել իմ պարտքը», – գրել է Չիքեջյանը:

Յոթ ամիս չանցած Սեմ Չիքեջյանը զոհվում է: Նա ծառայում էր Կենտրոնական Օնտարիոյի գնդի երրորդ գումարտակում: Նրան թաղել են Օնտարիոյում:

Բրենթֆորդի պատմաբան Ջեֆրի Մոյերը, որն ուսումնասիրում է Առաջին համաշխարհային պատերազմում տեղի բնակիչների մասնակցությունը, զինվորի մասին որոշ տեղեկություններ է հայտնել, մասնավորապես նա նշել է, որ Բրենթֆորդից պատերազմին մասնակցածների մեջ Սեմն ամենաերիտասարդն էր. «Նա մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին 100 օրերի ընթացքում` 1918թ. սեպտեմբերի 2-ին», – ասել է Մոյերը:

Որդու մահվան լուրը Լուսիկը չափազանց ծանր է տարել:

«Ես չեմ ճանաչել Սեմին, ես նորածին էի այդ ժամանակ, բայց հիշում եմ, թե ինչպես էր իր մայրը ողբում տղայի մահը», – պատմել է Չիչակյանը, – Ամեն օր` ցերեկը ժամը մեկին կամ երկուսին նա նստում էր աթոռին, լալիս ու ասում. «Ինչո՞ւ լքեցիր ինձ: Ինչո՞ւ գնացիր»: Դա տարիներ տևեց»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930