Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին քաղաքական գերատեսչությունն է խոցվել. «Ժամանակ»

Նոյեմբեր 18,2014 10:08

Արդեն վեց օր է, ինչ հայկական կողմը չի կարողանում հասնել Հայաստանի և Ղարաբաղի համատեղ զորավարժությանը մասնակցելու ընթացքում Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռին և վերցնել անձնակազմի դիակները:

Հայկական կողմը միայն հայտնում է ամեն օր, որ դեռ չեն կարողանում մոտենալ ուղղաթիռին: Նաև տեղեկություններ են հրապարակվում, որ հայկական զինված ուժերում քննարկվում են ուղղաթիռին մոտենալու տարբերակները, որն ընկած է չեզոք գոտում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, և որին մոտենալն անհնար է ադրբեջանական կրակահերթերի պատճառով:

Այս ընթացքում, սակայն, բացի ռազմական գործողություններից` բնականաբար կա նաև դիվանագիտական-քաղաքական գործողությունների տարբերակը, այսինքն` հայկական կողմի գոնե այդ ճակատում կատարվող քայլերը պետք է որ տեսանելի լինեին: Սակայն առ այսօր Հայաստանը կարծեք թե չունի արտաքին դիվանագիտություն, որը կզբաղվի ուղղաթիռի խնդրով գոնե իր մասով: Եվ ընդհանրապես ոչ միայն զոհերի դիակները դուրս բերելու, այլ նաև Ադրբեջանի սանձարձակությանը միջազգային մակարդակում հակադարձելու:

Ի վերջո, սա է պետությունը, երբ բանակն իր մասով է պլանավորում քայլեր, որոնք, բնականաբար, գաղտնի են, իսկ արտգործնախարարությունն իր մասով, որոնց առնվազն մեծ մասը ուղղակի չի կարող տեսանելի չլինել: Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն և այսպես ասած քաղաքական ղեկավարությունն այս կապակցությամբ առաջին դատապարտող հայտարարությունից զատ` որևէ տեսանելի քայլ չեն արել: Իսկ դատապարտող հայտարարություններ, ըստ էության, շատերն են արել, և այս իմաստով Հայաստանի ԱԳՆ-ն ընդամենը այդ շատերից մեկն է թվում, կարծես խոսքը ոչ թե Հայաստանի, այլ մեկ այլ երկրի զինուժին հասցված աննախադեպ հարվածի մասին է:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930