Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց՝ մասնավորապես, որ 15 տարի առաջվա տնտեսական դաշտի ռեկետն այսօր այլեւս չկա, որ 2009 թվականից այլեւս պետք չէ ունենալ քաղաքական տանիք տնտեսական գործունեության ծավալելու համար, որ ներդրումային միջավայրը լավացել է եւ դրա մասին պետք է բարձրաձայնել սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում եւ այլն, եւ այլն:
– Պարոն Անդրեասյան, Դուք ասացիք, որ Հայաստանում ներդրումային միջավայրը լավացել է, իսկ ներդրումները պակասել են։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կասկած հայտնեց՝ ինչպե՞ս է այդպես ստացվել։
– Տեսեք՝ ինչ է լինում, միջավայրը վատն է լինում՝ ներդրումները սկսում են քչանալ կամ միջավայրը վատը չի լինում՝ սկսում ենք վարկաբեկել միջավայրը, եւ ներդրողները չիմանալով ճիշտ է այդ ամենը, թե հերյուրանք, սկսում են փախնել։ Այդ ժամանակ շատ հնարավոր է, որ դու ունենաս լավ միջավայր եւ հենց այդ շրջանում չունենաս ներդրողներ, այսինքն` էստեղ պատճառահետեւանքային կապն ու ժամանակագրությունը շատ տարբեր են։ Ես չեմ կարծում, որ պարոն Արսենյանը ինձ է հակադարձել:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































