Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորանք Նաիրա Զոհրաբյանին. «Կասկած չունեմ, որ Ձեր ղեկավարությամբ ԲՀԿ-ն շարունակելու է շատ կարեւոր դերակատարություն ունենալ»

Մարտ 11,2015 15:10

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկու շնորհավորանքը Նաիրա Զոհրաբյանին

Հարգելի տիկին նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարտի 5-ին կայացած 8-րդ արտահերթ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ դուք կնվիրվեք ժողովրդի շահերի  պաշտպանությանը, ինչպես նաեւ Ձեր նպաստը կբերեք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։

Այս պաշտոնում Ձեր ընտրվելը համընկել է ներքին եւ արտաքին հարաբերություններում դժվարին ու անհանգիստ իրավիճակի հետ: Ես մաղթում եմ ամենայն բարիք Ձեր այս  նոր պաշտոնում, եւ ոչ մի կասկած չունեմ, որ Ձեր ղեկավարությամբ ԲՀԿ-ն շարունակելու է շատ կարեւոր դերակատարություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում՝ նպաստելով օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, Հայաստանի եւ Եվրոպական Միության միջև սերտ հարաբերությունների զարգացմանը։

Անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Ձեզ Երեւանում, որտեղ անձամբ հնարավորություն կունենամ մեկ անգամ եւս  շնորհավորելու:

Հարգանքով՝
 Ռիշարդ Չարնեցկի
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031