Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Ապրիլ 13,2015 20:44

Ապրիլի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր այցելությունը լավ առիթ էր անդրադառնալու նաև այդ բնագավառում համագործակցության հարցերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսեյ Մեշկովը անդրադարձավ ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքներին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին եվրոպական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցության, եվրոպական կառույցների հետ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930