Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի միջոցառումների շրջանակում երևանաբնակ վետերաններն  այցելել են ԼՂՀ

Ապրիլ 15,2015 12:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Եռօրյա այցի ընթացքում  վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ ԼՂՀ վետերանների միության անդամների,  վետերանական և այլ կազմակերպությունների հետ, այցելություններ պատմամշակութային օջախներ: Վետերանները կլինեն նաև ԼՂՀ ՊԲ զորամասերում: Երևանի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի եռօրյա այցելությունը լինի հնարավորին  հագեցած: Պատվիրակության անդամներն ապահովվել են նաև բարձրակարգ սննդով և բուժանձնակազմով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930