Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաք՝ հանուն ՀՀ քաղաքացիների իրավունքների

Ապրիլ 28,2015 14:48

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ աշխատանքի ու աշխատավորության համերաշխության միջազգային օրը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկոյան ժամը 18-ին համատեղ հանրահավաք կանցկացնեն:

Այսօր «Հայնյուզ» ակումբում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց, որ իրենց հրապարակային գործունեությունը մայիսի մեկից լինելու է շարունակական։

ՀՀ իշխանություններից պահանջելու են՝ հարգել ՀՀ քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը. «Հայաստանում օլիգարխիան դարձել է քաղաքական ու հասարակական հարաբերությունների գլխավոր դոմինանտը։ Սա ողբերգություն է։ Եթե մենք տեսնում ենք, թե մեր երկրի հարստությունը քանի ընտանիքի ձեռքում է, իսկ աղքատությունը ինչ խայտառակ ցուցանիշների է հասնում, ապա այստեղ ձախ քաղաքական ուղղվածության կուսակցությունները հսկայական անելիքներ ունեն։ Սա ցույց է տալիս, որ այս համակարգը կենսունակ չէ, ու ծառայում է հարուստին ավելի հարստացնելու ու աղքատին ավելի աղքատացնելու նպատակին։ Մենք խնդիր ունենք գնալու ու ցանկացած քաղաքացու ներկայացնելու մեր գաղափարները, եթե հավատան կգան հանրահավաքի, եթե չեն գա, ուրեմն խնդիրը մեզանում է. չենք կարողացել ճիշտ ներկայացնել հասարակությանը մեր գաղափարները»:

Հարցին, թե արդյոք հանրահավաքով կուսակցությունները նախապատրաստվո՞ւմ են 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց, որ ընտրություններին դեռ շատ ժամանակ կա ու ճիշտ չէ այսքան վաղ նման գործունեությամբ զբաղվել։ Ըստ նրա, իրենք բաց են համագործակցության համար, հատկապես նրանց հետ, որոնք կիսում են իրենց գաղափարները. « Ինչ վերաբերում է Դեմկուսին, ապա համագործակցությունը նոր չէ և միշտ էլ պարբերական շփումները եղել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930