Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանին կանոնակարգեց քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությանն առնչվող հարցերը

Ապրիլ 30,2015 15:23

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Քաղաքապետը նաև նշել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ։

Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան  համայնքի վարչական տարածքում գտնվող  քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցման  համար  նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները կանոնակարգող որոշման նախագծին: Ըստ այդմ` հստակ կանոնակարգվում են նշված ծառայությունների իրականացման  համար թույլտվություն ստանալու կարգը, այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված շինությունների գտնվելու թույլատրելի վայրերը, այդ շինությունների և համապատասխան ծառայությունների մատուցման համար առաջադրվող պարտադիր պայմանները:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել է վերը նշված ծառայությունների մատուցման համար գովազդի կարգը: Որոշմամբ հստակ սահմանվել է տվյալ ծառայության արտաքին գովազդի առավելագույն չափը, ինչպես նաև գովազդային տեքստի թույլատրելի տարբերակը:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքացիական  հոգեհանգստի ծիսակատարության  ծառայություններ իրականացնելու  թույլտվության ընթացիկ  տարվա համար տեղական տուրքի չափը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 26-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930