Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը Ռիգայում երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել

Մայիս 22,2015 18:44

Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության և Եվրամիության «Արևելյան գործընկերության»  գագաթաժողովի շրջանակներում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի, ինչպես նաև գագաթաժողովին մասնակցող ԵԺԿ անդամ գործընկեր կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

ՕԵԿ նախագահը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երեկոյան պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ՕԵԿ նախագահը հանդես է եկել ելույթով:

«Օրինաց երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031