Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «ԱԺ-ում շունը տիրոջը չի ճանաչում»

Հունիս 08,2015 16:31

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակային մտահոգություն հայտնեց, որ «ԱԺ-ում շունը տիրոջը չի ճանաչում»: Նա հիշեցրեց, ոչ բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ՀՀ ԱԺ լրատվական ծառայության պետը գրել է, թե  պատգամավորն անգրագետ հարց է տալիս, որ զավեշտ է նման հարցը տալը:

Այնուհետև բարձրաձայնեց. «Մեր ԱԺ-ի աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելու՞, թե՞ վիրավորական արտահայտություններ թույլ տալու: Շունը տիրոջը չի ճանաչում: Ես պատասխան եմ ակնկալում և ներողություն պիտի խնդրի»: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե մեկ անգամ ևս կընթերցի գրառումը, ու կլինեն համապատասխան միջոցառումներ:

Նշենք, որ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այդ հայտարարությանը. «Այսօր, հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 27-ին ֆեյսբուքի իմ անձնական էջում կատարածս գրառմանը։ Այդ առնչությամբ կրկին իմ անձնական էջում հայտնում եմ. գրառմանս մեջ տեղ գտած կարծիքն իմ` ՀՀ քաղաքացու սեփական կարծիքն է: Այն որևէ առնչություն չունի Ազգային ժողովի հետ և չէր էլ կարող ունենալ։ Նշված գրառմամբ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մամիկոն Վարդանյան says:

    Չէ՜ ախպեր ջան – շները տիրոջը միշտ են լավ ճանաչում!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930