Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային երբ եւ ինչպես ասել՝ ոչ

Հունիս 10,2015 11:00

Երեխան մեծանում, զարգանում է, գտնում նոր հետաքրքրություններ: Հաճախ բացահայտումների շրջանում փոքրիկն անում է գործողություններ, որոնք պետք է արգելվի: Հոգեբանները՝ երեխային «ոչ» ասելու համար, առաջարկում են մի շարք մեթոդներ, որը ոչ միայն երեխային զերծ կպահի հետագա վտանգավոր արարքներից, այլեւ նրա մոտ կձեւավորի կամք եւ իհարկե՝ պատասխանատու կլինի իր արարքների համար: ourbaby.ru-ը գրում է, որ «ոչ»-ը պետք է ասել տեղին, այլապես ասածը իմաստ եւ արժեք չի ունենա: Ոչ մի դեպքում չի կարելի երեխային արգելել ու այնուհետեւ երեխայի թախանձանքներին «գերի» լինել եւ համաձայնել: Հաշվի առնելով երեխայի տարիքը՝ փորձեք նրան հասկանալի բառապաշարով բացատրել «արգելքի» իմաստը: Եթե փոքրիկը մեկ տարեկան չկա եւ մատը բերանն է տանում, ապա մի բղավեք, թե չի կարելի, քանի որ հակառակ դեպքում նա ամբողջ բռունցքը կտանի դեպի բերանը՝ չհասկանալով, որ ձեռքերի մանրէներն աղիքային խնդիրներ կառաջացնեն: Այս դեպքում բացատրելն անիմաստ է, պետք է նրան արգելքի փոխարեն զբաղեցնել եւ ատամները քորելու համար համապատասխան մաքուր խաղալիք տալ:

Չի կարելի նաեւ «ոչ» ասելուց որեւէ զգացմունք արտահայտել, քանի որ դա ասվում է երեխային դաստիարակելու նպատակով եւ եթե խոսքը զուգակցվում է գոռոցով եւ չարությամբ, ապա ասվածը երեխան ընկալում է իրեն չսիրելու արտահայտություն: Նույնը նաեւ հակառակ ազդեցությունն ունի, երբ արգելելուց ժպտում կամ ծիծաղում եք: Փոքրիկը մտածում է, որ ծնողին ուրախացնում է եւ ավելի ոգեւորված կրկնում է արգելված գործողությունը: «Ոչ» ասելուն պետք է մասնակից դառնա նաեւ ամբողջ ընտանիքը: Երբ ընտանիքի որեւէ անդամ երեխային արգելում է, օրինակ, համակարգչով խաղալ կամ հեռուստացույց դիտել, քանի որ դասերը չի պատրաստել, ոչ մի դեպքում չի կարելի «ընդառաջ» գնալ երեխայի խնդրանքներին եւ թույլ տալ: Այդ դեպքում նա սովորում է ցանկացած արգելքի դեպքում «վազել» իրեն «հասկացող եւ օգնող» այն անձի մոտ, որի մոտ արգելք չկա: Այս դերը ընտանիքում սովորաբար ստանձնում են տատիկ-պապիկները եւ այդ է պատճառը, որ երեխաները նրանց ավելի շատ են սիրում:

Խոսելիս հավասարվեք երեխայի հասակին, նայեք աչքերին եւ միայն այդ դեպքում ասեք ձեր ասածը, որպեսզի երեխան ավելորդ ճնշվածության զգացում չունենա:
Այնպես չէ, որ միայն պետք է արգելել: Երեխային լավ արարքների համար հաճախակի խրախուսեք եւ գնահատեք նրա լավ վարքը:

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930