Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Հունիս 16,2015 17:34

Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև մանկապարտեզների նորոգման աշխատանքները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի  շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է թիվ 162 մանկապարտեզ, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առավել հարմարավետ պայմաններ կապահովվեն  շուրջ 200 փոքրիկների համար: Շնորհակալություն հայտնելով երկար սպասված ծրագիրը կյանքի կոչելու համար` մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրությունն իսկապես ողջունելի է:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոց, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում երեխաների պարապմունքների համար հարմարավետ պայմաններ կապահովվեն: Զրուցելով դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի կրթամշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական, և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը: Պատասխանատուներն էլ իրենց հերթին նկատել են, որ հիմնանորոգված արվեստի դպրոցը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնելու խմբակներ հաճախող երեխաների թիվը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետին է ներկայացվել նաև Հ. Պարոնյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո այս հատվածում ևս կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, մարզական գույք ու մանկական խաղեր:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930