Լրահոս
Օրվա լրահոսը

Դրա համար էլ շարժումն «իր խոդով» մարում է. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 02,2015 12:13

Երեւանում արդեն մոտ տասը օր շարունակվող բողոքի ցույցերը կամաց-կամաց զավեշտի են վերածվում։ Բաղրամյան պողոտայում մի քանի հարյուր հոգի է մնացել, բայց լրատվամիջոցներն ու սոցկայքերը հեղեղված են «երիտասարդական քաղաքացիական բարձր գիտակցության» մասին ռեպորտաժներով:

Կոպիտ ասած, հարթուկը միացնում ես՝ ինչ-որ մեկը (քաղաքական գործիչ, վերլուծաբան, բլոգեր, մտավորական, տնային տնտեսուհի եւ այլն՝ էական չէ) անպայման իր պարտքն է համարում հիանալ մեր երիտասարդներով։ Այսինքն՝ իրենք էլ են իրենցով հիանում, եւ ամենաշատը պարծենում են նրանով, որ իրենց շարժումը քաղաքական չէ: Իրենք, հասկանում եք, զզվում են քաղաքական կուսակցություններից, ով ուզում է լիդերությունը ստանձնել՝ «ռադ են անում», ոչ մի քաղաքական կարգախոս չեն հնչեցնում եւ դա ներկայացնում են որպես չտեսնված-չլսված նվաճում։ Դրա համար էլ շարժումն «իր խոդով» մարում է: Որովհետեւ շարժումը չքաղաքականացնելը հենց իշխանությունների երազանքն էր՝ նրանք էին անընդհատ հորդորում քաղաքական կարգախոսներ չհնչեցնել եւ «հանկարծ թույլ չտալ, որ ընդդիմությունն օգտվի ձեր ազնիվ շարժումից»։

Ու հիմա լիակատար իրավունք ունեն ասելու՝ «դուք ոչ մի քաղաքական հարց չեք բարձրացրել, ընդամենը պահանջել եք կասեցնել հոսանքի թանկացման որոշում. հիմա մենք ժամանակավորապես կասեցրել ենք, դուք էլ ժամանակավորապես Բաղրամյանն ազատեք, փակել եք, որ ի՞նչ անեք»:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031