Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Իսաբեկյան. «Վարչապետի հետ մտահոգություններ ենք «կիսել», ուրիշ բան չի եղել»

Սեպտեմբեր 16,2015 15:05

Ի թիվս այլ մտավորականների, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը եւս մասնակցել է օրերս Պռոշյանի տուն-թանգարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կայացած հանդիպմանը:

Aravot-ը պարոն Իսաբեկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից եւ ի՞նչ ուղերձ ուներ այն: «Գնահատելի է, որ վարչապետը ցանկանում է հանդիպել մտավորականների, արվեստագետների հետ եւ մեր կյանքի անցուդարձի վերաբերյալ իրենց կարծիքն իմանալ ու մտահոգությունները «կիսել»: Դա էր ամբողջը, ուրիշ բան չի եղել»,-պատասխանեց Արամ Իսաբեկյանը:

Հարցրինք՝ օրինակ ինքը որպես Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, իրենց բուհի վերաբերյալ որեւէ հարց ուղղե՞լ է վարչապետին: «Այդպիսի հանդիպում չէր, որ ամեն մեկը իր դարդուցավը պատմեր, ուղղակի առիթ էր ժողովրդի, երիտասարդության, մշակույթի մասին խոսելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, թե որոշ մտավորականների շրջանում կարծիք կա, որ Պռոշյանի տուն-թանգարանում կայացած հանդիպումը ինչ-որ տեղ նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժեշտի առիթով հավաքույթ էր, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը չհամաձայնեց: «Նման տպավորություն չեմ ստացել, նման հարց չի եղել եւ առաջին անգամ եմ լսում»,-ասաց Արամ Իսաբեկյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930