Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ եվրոպական զեկույցի շուրջ. «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 11,2015 10:16

Եվրոպական Միությունը երեքշաբթի օրը հրապարակած իր զեկույցում քննադատել է Թուրքիային՝ նշելով, որ այն բացթողումներ ունի իր ժողովրդավարական չափորոշիչներում և հետընթաց է ապրել ազատ արտահայտվելու ու հավաքների ազատության ոլորտներում:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության վերաբերյալ զեկույցը հրապարակվել է այս ամիս՝ ավելի վաղ Թուրքիայում կայացած ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը մեծամասնություն ստացավ խորհրդարանում, սակայն նախընտրական ու անմիջականորեն ընտրությունների իրականացման շրջանում տեղի ունեցած միջադեպերը Եվրոպական մայրցամաքում հարցեր հարուցեցին Թուրքիայում ժողովրդավարության շուրջ:

Զեկույցի համաձայն, Եվրոպական Միությունում գտնում են, որ Թուրքիան շարունակում է հետաքրքրություն դրսևորել ԵՄ-ին միանալու շուրջ, սակայն որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել կարևորագույն օրենսդրական փաստաթղթերում, «որը ծավալվում է եվրոպական չափանիշներին հակառակ», – ասված է զեկույցում:


Տիգրան Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30