Շատերը կարծում են, որ Փաշինյանի նախընտրական ելույթների գռեհկաբանությունները հոգեկան շեղվածության, վատ դաստիարակության կամ նեղ մտահորիզոնի դրսեւորումներ են: Կամ՝ նա պարզապես ցանկանում է դուր գալ իրեն համակրող լյումպենացված զանգվածին: Այդ բոլոր բացատրություններն, ըստ ամենայնի, ճիշտ են, բայց՝ ամբողջական չեն:
Իրականում այդ վարքագիծը, կարծում եմ, գիտակցաբար ընտրված տեխնոլոգիա է, որի թիրախը կրթված, մտածող, նախընտրական «շոուի» մեջ բանականության հատիկ փնտրող մարդիկ են: Իսկ նպատակը նրանց հիասթափեցնելն է եւ ընտրատեղամաս չգնալուն նպաստելը: Օրինակ, երբ համացանցում հայտնվում են կադրեր, որտեղ Փաշինյանը, մեղմ ասած, սնունդ է ընդունում, դա նողկանք է առաջացնում ոչ միայն ՔՊ առաջնորդի, այլեւ ընդհանրապես ընտրարշավի նկատմամբ:
Հոգեբանության մեջ դա տարբեր անուններ ունի՝ «վարկաբեկում ասոցիացիայի միջոցով», «բացասական աֆեկտի փոխանցում» կամ «հուզական ընդհանրացում»: Բոլոր դեպքերում բացասական վերաբերմունքը տարածվում է ամբողջ գործընթացի, տվյալ դեպքում՝ ընտրությունների վրա:
Խնդիր է դրված՝ որքան հնարավոր է՝ շատ մարդկանց մեջ ձեւավորել հետեւյալ տրամադրությունները. «սաղ էլ նույնն են», «ոչ մեկից էլ ոչ մի լավ բան չեմ սպասում», «էս մեկը խուժան է, մյուսը՝ թալանչի, երրորդը՝ հոգեկան»: Կարիք կա՞ բացատրելու, որ այդ խոսույթը ձեռնտու է հենց իշխանությանը: Գիտակից մարդիկ ՔՊ-ին ձայն չեն տա, բայց իշխանությունն, ինչպես միշտ, լուրջ «ֆորա» ունի քվեարկության ժամանակ՝ հանձին պետական հիմնարկների, բանակի , ոստիկանության եւ այլն: Գումարած՝ Փաշինյանի դեպքում, ցածր կրթական ցենզ ունեցող, ուղեղները լվացած մարդկանց (որոնք իրականում մեծամասնություն չեն կազմում):
Կարդացեք նաև
Իսկ նրանք, ովքեր իշխանության դեմ են տրամադրված, ովքեր տեսականորեն կարող են համալրել ընդդիմադիր ընտրազանգվածը, ահա այդ մարդկանցից շատերն են բացականչում՝ «յա՜խք, քաղաքականություն», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ հետաքրքրվում»: Նրանք կարծում են, թե այդպես մտածելը, այդպիսի բաներ խոսելը ինչ-որ «բարձրաշխարհիկության» նշան է: Ահա այդպիսի մարդկանց պասիվության վրա է հույս դրել իշխանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Կան աշխարհում ու մարդիկ, ովքեր հանցավորությունն անտեսում են, բայց դրա մասին խոսելը դատապարտում որպես հանցանք, աղտը անտեսում են, աղտից ազատվելու պահանջը արհամարհում որպես աղտոտ։
Էդքանով են ճանաչում աշխարհը, այդպես են իրենց վարքով վերարտադրում աշխարհը։ Երևի վախի դրսևորում է՝ կենսաբանական, ֆիզիկական, տարրական վախի։ Կարող ա և չեն մտածում մտքում էդ բառերով, բայց տագնապում են, որ թե անարդարության կամ չարիքի դեմ խոսեն, չարիքը կարող է նրանց կուլ տալ, կլանել։ Գուցե ուրեմն կեղծ բարեպաշտ էլ չեն, գուցե մարդկայնորեն համարձակ չեն այնքան։
Սեփական օրինակով համարձակություն դրսևորելը երևի լավագույն կամ միակ տարբերակն է, որ կարող են անել մարդիկ, ովքեր համաձայն չեն աղտին ու աղետին։