Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռանկյունի» հաղորդումը պետք է կյանք ունենա, որից հետո կարելի է գնահատել. «Հրապարակ»

Նոյեմբեր 11,2015 10:36

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նորմալ է գնահատում, որ ԿԳ նախարարը հաղորդում է վարում. «Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչ գործունեությամբ է զբաղվում։ Հիմա եթե հակաօրինական որեւէ բան կա, կամ, չգիտեմ, այլ խախտումներ չկան, ուրեմն նորմալ է, լավ է»։

Իսկ այն, որ հիմա քարոզարշավի շրջան է, իսկ նա, լինելով ՀՀԿ փոխնախագահ, քաղաքականացված շոու է վարում, պրոիշխանական հարցեր է տալիս, Սահակյանն ասաց. «Հիմա եթե քաղաքականացված շոու չվարեր եւ գնար հարցազրույցի, չէ՞ր լինելու պրոիշխանական։ Այնպես որ, մի քիչ վիճելի է էդ բոլորն էթիկայի շրջանակներում, եթե էդ մարդը հարմար է գտել, մասնակցում է, նորմալ է»։

Հանրայինի նախկին տնօրեն, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար էլ է նորմալ այդ երեւույթը, կարեւորը՝ հեռուստադիտողին դուր գա։ «Եթե դիտվում է, նայվում է, հետաքրքիր է, ուրեմն լավ է»,- ասաց նա՝ բացատրելով, որ Հանրայինում կան բազմակարծության ապահովման եւ նմանատիպ այլ սկզբունքներ, եւ եթե այդ սկզբունքներն ապահովվում են, նորմալ է։ Ամբողջ հարցն էլ այն է, որ կասկածի տակ են դրվում հենց այդ սկզբունքների պահպանումն ու անաչառությունը։ «Ունե՞ք նման մտահոգություն, կամ ինչ-որ մարդիկ ունե՞ն այդ մտահոգությունը, բնականաբար, լեգիտիմ է, բայց էդ մտահոգությունը կա՛մ պետք է իրականության մեջ հաստատվի, կամ պետք է հերքվի։ Ե՛վ հաստատվելու, ե՛ւ հերքվելու համար պետք է հաղորդումը կյանք ունենա, որից հետո կարելի է գնահատել»,- կարծում է երիտասարդ հանրապետականը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30