Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն կհիշեցնի Թուրքիային Ցեղասպանության ժխտման պատասխանատվության մասի՞ն

Նոյեմբեր 26,2015 10:15 Share

Թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը հարված է ահաբեկչության դեմ պայքարին՝ երեկ ՊՆ-ում Սերբիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, դա ուղղակի, կարելի է ասել, հարված էր հենց այդ ջանքերին»։

Պաշտոնական Անկարան պնդում է՝ ռուսական ռազմական օդանավը խախտել է իր սահմանը։ ՌԴ-ն հերքում է, նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնաց՝ տեղի ունեցածը «լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար»: Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Մոսկվան կվերանայի իր պայմանավորվածություններն ու հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իսկ ահա Պետդումայում օրենքի նախագիծ է մտցվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին. այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը:

Թեմայի մանրամասները` տպագիր «Առավոտ»-ում 

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « Թեմայի մանրամասները` տպագիր «Առավոտ»-ում »

    վա՛յ, գտնուելով Գանատա,
    պիտի զրկուիմ ուրեմն հաւանաբար մի հանճարեղ, հակառուս յօդուածից…

    ուր պիտի լսենք թէ ահա, չար Ռուսաստանը մեզ ու մեր Ցեղասպանութիւնը շահագործում է, չարաշահում է, եւայլն.

Պատասխանել