Լրահոս
Օրվա լրահոսը

Լեղատար ուղիները լավագույնս մաքրում է շաղգամի թարմ հյութը

Դեկտեմբեր 18,2015 11:00

Ա. Ամասիացին շաղգամի մասին գրել է, որ այն պարբերաբար օգտագործողի տեսողությունը կսրվի, իսկ սերմերը վերացնում են պեպենները։ Շաղգամի

բաղադրության մեջ մտնում է. շաքար, ճարպեր, անազոտ նյութեր, հանքային աղեր, բջջանք, վիտամիններ C, PP, A, միկրոտարրեր (հատկապես կալցիում` տերեւներում)։

Բուժական նպատակով օգտագործում են մի շարք հիվանդությունների դեպքում՝ փորկապությունների, անմարսության, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի ցածր թթվայնության, տենդի։

Ունի միզամուղ հատկություն, առատացնում է կերակրող մոր կաթը, հյութը քսում են ճաքճքած կրունկներին։

SHAXGAM-2

Շաղգամի տերեւների, գազարի, խատուտիկի հյութերի խառնուրդը շատ լավ միջոց է ատամների ու ոսկրային այլ հյուսվածքների ամրացման համար (կալցիումի մեծ քանակի շնորհիվ)։

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքում նշվում է, որ շաղգամի տերեւների, նեխուրի, գազարի հյութերի խառնուրդը իջեցնում է ստամոքսի եւ ընդհանրապես ամբողջ օրգանիզմի հյուսվածքների բարձր թթվայնությունը։ Նույն ազդեցությունն է ունենում նաեւ 100 միլիգրամ շաղգամի հյութը՝ օրը 1-2 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Կարելի է եւ այդ հյութը հավասար քանակներով խառնել կաղամբի հյութի հետ։

Պոլիարտրիտի, կոլիտների, լեղատար ուղիների հիվանդությունների դեպքում նշանակում են կես բաժակ հյութը 1 ճաշի գդալ մեղրի հետ, օրը 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։

Սակավարյունության ժամանակ պատրաստել հավասար քանակով բազուկի, գազարի, շաղգամի հյութերի խառնուրդ, լցնել շշի մեջ, բերանը փակել խցանով, փաթաթել խմորով, 3 ժամ պահել 80 աստիճան ջերմաստիճանում, հետո ստացված հեղուկը խմել օրը 3 անգամ, 1 թեյի գդալի չափով։

Պետք է նշել, որ շաղգամի թարմ հյութը (ջրով 2 անգամ նոսրացված) նպաստում է լեղատար ուղիների լավագույն ձեւով մաքրմանը, իսկ չնոսրացված հյութը ավելացնում է լյարդի կողմից լեղու արտադրումը։

Հակացուցումներ` ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացում, էնդերոկոլիտ, լույծ, լյարդի եւ երիկամնեոի բորբոքային պրոցեսներ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031