Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում 

Դեկտեմբեր 30,2015 19:18

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Արարատում, Եղեգնաձորում, Վայքում,
Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում,
Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում,  Թալինում, Անիում, Արթիկում, Ախուրյանում  տեղում է ձյուն, Իջևանում և Նոյեմբերյանում` անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031