Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահի հետ

Հունվար 22,2016 11:19

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ:

Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը եւ ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Էդուարդ Շարմազանովի խոսքով` Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահությանը շրջանցելու ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը դատապարտելի են:

Էվանգելոս Վենիզելոսը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ եւ նշել, որ ԵԽԽՎ-ում երկու նման բանաձեւերի նախագծերի ընդունումը չի բխում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շահերից եւ հակասում է Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031