Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դարձյալ սխալ է գործում. ԵԱՏՄ-ն վնասում է Ռուսաստանին. Atlantic Council

Փետրվար 03,2016 23:50

2009թ. հունիսին Վլադիմիր Պուտինն անսպասելի առաջ քաշեց Բելառուսի և Ղազախստանի հետ մաքսային միություն ստեղծելու գաղափարը: Շուտով այն անվանվեց Եվրասիական տնտեսական միություն: 2013թ. սեպտեմբերին դրան միանալու պատրաստակամություն հայտնեց Հայաստանը, իսկ 2015թ. ցուցակը համալրեց Ղրղըզստանը, Atlantic Council պարբերականում գրում է Անդերս Ասլունդը:

Փաստացիորեն, այդ կազմակերպությունը հիշեցնում է Եվրամիությունը, սակայն կան զգալի տարբերություններ: Այդ միության հիմնական նպատակը տնտեսական ինտեգրումն է, այսինքն` ազատ առևտուրը: Չնայած որ մաքսային միությունը ազատ առևտրի գոտի չէ: Ռուսաստանը անպիտան է համարել մի շարք ապրանքներ՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի սանիտարական նորմերին: Արդյունքում Ռուսաստանի սպառողները հսկայական գումարներ են կորցնում՝ էժան ներմուծված ապրանքներ գնելու փոխարեն:

Ավելի մրցունակ դառնալու համար երկրները պետք է բացեն սահմանները ավելի լավ ապրանքների համար: Եվրասիական տնտեսական միությունը որոշել է ամեն ինչ միանգամայն հակառակն անել: Համագործակցությունն ապահովելու և սեփական տնտեսությանը վնաս չհասցնելու համար Կրեմլը ստիպել է մյուս երկրներին բարձրացնել գները: Հավասարեցնել Մոսկվայի գներին, գրում է հեղինակը:

Ղազախստանը ավտոմեքենա չի արտադրում, բայց ստիպված էր իր մոտ բարձրացնել գները և հավասարեցնել ռուսական գներին, արդյունքում Ղազախստանի միջին խավն ավելի թանկ է վճարում, քան Հարավային Կորեան կամ Ճապոնիան: Ռուսաստանը շուկաները «գերի է վերցրել»: Բայց վերջին հաշվով ապրանքի որակը ոչ ոք չի բարելավել, պետության մրցունակությունը նվազել է: Անգամ, եթե Եվրասիական տնտեսական միությունը բացեր ազատ առևտրի գոտի, ապա անդամները կշահեին լավագույն ապրանքի մրցավազքում, իսկ Մոսկվան կմնար «լուզերների շարքում», կարծում է Ասլունդը:

Եվրամիությանն անդամակցած Արևելյան Եվրոպայի 11 երկրներ զգալիորեն շահել են՝ ընդունելով ԵՄ կանոնակարգն ու ստանդարտները, արդիականացրելով իրենց վարչակազմերը և օրենսդրությունը: ԵվրԱզԷՍ-ը, ընդհակառակը, ուժեղացրել է հնացած խորհրդային ստանդարտները՝ միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որոնք խոչընդոտում են արդիականացմանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Եվրասիական տնտեսական միությանն առաջարկել էր համագործակցություն ԵՄ-ի հետ: Կրեմլը չուշացրեց պատասխանը: Պուտինն անմիջապես հրաժարվեց նման առաջարկից: ԵՄ-ը բազմակողմանի կազմակերպություն է, որում յուրաքանչյուր անդամ ունի ձայնի իրավունք, իսկ ահա ԵԱՏՄ-ում վերջին խոսքը Ռուսաստանի նախագահինն է: Սովորաբար Պուտինն ինքնուրույն իմպուլսիվ որոշումներ է կայացնում՝ ոչ մի բառով, անգամ կես բառով չխորհրդակցելով ԵԱՏՄ մյուս անդամների հետ: Վառ օրինակ՝ Ուկրաինայի և Թուրքիայի դեմ պատժամիջոցները: ԵԱՏՄ մյուս անդամներից ինչ-որ մեկը ինչ-որ բան հարցրե՞լ է:

Դա արհամարհանք է սեփական մոտ դաշնակիցների նկատմամբ և միջազգային հարաբերությունների խախտում: Ինչպես հայտնի է, Բելառուսը և Ղազախստանը կտրուկ դեմ են առևտրային պատժամիջոցներին: Ղազախստանի կառավարությունն առաջարկել է, որպեսզի ԵԱՏՄ-ն որոշի միայն տնտեսական հարցերը, իսկ քաղաքական վեճերը և պայմանավորվածությունները կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է ինքնուրույն որոշի: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին խոստացավ գազի էժան սակագին, այդ երկիրն ընդունեց ԵԱՏՄ-ին անդամակցելու Ռուսաստանի առաջարկը, հիշեցնում է հոդվածագիրը:

Փաստացիորեն Եվրասիական տնտեսական միությունը մեկուսացնում է երկիրը միջազգային հանրությունից և սրում է հարաբերությունները «հարևան երկրների» հետ: Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, պետք է որ շահագրգռված լինի այն բանում, որ նման քայքայիչ քաղաքականությանը հնարավորինս շուտ վերջ տրվի:

Բայց Մոսկվան այլընտրանքային տարբերակ գտավ. ԱՊՀ երկրների համագործակցությունը: 2011թ. հոկտեմբերին 9 երկիր համաձայնագիր ստորագրեց ազատ առևտրի գոտու վերաբերյալ, իսկ 8-ը, այդ թվում Ուկրաինան, վավերականացրեց: ԵԱՏՄ անդամ-երկրների ձեռքերն ազատվեցին: Հնարավորություն առաջացավ միաժամանակ զարգացնել երկկողմ համագործակցություն Եվրասիական տնտեսական միության  և Եվրամիության հետ, շարունակում է հեղինակը:

Զարմանալի չէ, որ Պուտինը դարձյալ ամեն ինչ իր ձևով դասավորեց: Նոր տարուց առաջ նա ստորացրեց օրենք ԱՊՀ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտուրը դադարեցնելու վերաբերյալ (բացառությամբ ռուսական գազի), չնայած նրան, որ ԵԱՏՄ մյուս անդամները հրաժարվեցին պաշտպանել կազմակերպության այդ որոշումը ուկրաինացիների դեմ:

Վլադիմիր Վլադիմիրովիչը պատրաստվում էր ստեղծել ԵԱՏՄ, որպեսզի լիարժեք կերպով իրեն ենթարկեր «եղբայրական ժողովուրդներին»: Բայց արդյունքում նրա ակնկալիքները ի չիք դարձան: Ե՛վ Ռուսաստանի, և՛ ԵԱՏՄ մյուս անդամների համար, անկեղծ ասած, առանց Պուտինի ավելի լավ կլինի, եզրափակում է Անդերս Ասլունդը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    միշտ, մի՛շտ սխալական է, Պուտինը

    այդ պատճառով ալ՝
    ամբողջ Արեւմուտքը ծունկի բերած է Ռուսաստանի առջեւ

    չա՛ր Պուտին

    ամբողջ խաղը խանգարում ես, անկարգ, անամօթ տղա

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29