Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետն ու ԵԿՄ Հրազդանի կառույցը ազատամարտիկներին ուղեկցել են առաջնագիծ

Ապրիլ 04,2016 13:56

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում, ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների արդյունքում, ստեղծված լարված իրադրությունից ելնելով Երկրապահ կամավորականների միության Հրազդանի բաժանմունքի ներկայացուցիչները մեկնել են առաջնագիծ:

Հրազդանի ԵԿՄ կառույցում ձևավորված շտաբում տեղի է ունեցել օպերատիվ հավաք, որի շրջանակներում հրազդանցի երկրապահներին ողջունել, քաջալերանքի և զորակցության խոսքեր են հղել ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը, մարզային վարչության անդամներ՝ Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանն ու ԵԿՄ անդամ Հ. Հայրապետյանը:

Մարզի ու Հրազդանի երկրապահական պատասխանատուները դիմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնող ազատամարտիկներին՝ ընդգծել են Երկրապահ կամավորականների միության անցած փառապանծ ուղու բոլոր իրողություններն ու վստահաբար ընդգծել, որ հրազդանցի երկրապահները հերթական անգամ վերադառնալու են հաղթական հաջողություններով:

Հրազդանցի երկրապահները վստահեցրել են, որ անելու են ամեն ինչ իրենց վեհ կոչմանն արժանի գործողություններ ծավալելու, սահմանապահ հայ զինվորի կողքին հաստատուն կանգնելու և հայրենիքի սահմանները փառքով ու պատվով պաշտպանելու գործում:
Հրազդանի քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանն իր խոսքում նշել է, որ ինչպես այս մեկնումը, այնպես էլ հաջորդ բոլոր մեկնումները լինելու են իր անմիջական ուշադրության ներքո և հրազդանցի բոլոր երկրապահներն ու ազատամարտիկները կարող են վստահ լինել, որ քաղաքն իր բոլոր ենթակառուցվածքներով և լիարժեք հնարավորություններով կանգնած է իրենց կողքին:
Ա. Դանիելյանն իր խոսքում նշել է նաև, որ «Համայնքային իշխանությունները առաջնագիծ մեկնած քաջարի հրազդանցիների հետ միասին կանգնած են լինելու հայրենիքի սահմաններում և մեզ պարտադրված ռազմական այս գործողությունների արդյունքում ևս համալրելու ենք մեր բազմաթիվ հաղթանակների շարքը և նոր հաղթանակ ենք տոնելու»:

Հրազդանցի երկրապահները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են մեկնել անթաքույց ոգևորությամբ, հաղթական երգերի կատարումներով ու բարձր տրամադրություններով:

Հարկ է տեղեկացնել, որ կամավորների առաջին խմբի մեկնմանը զուգահեռ Հրազդանի տարբեր թաղամասերում այս պահին ընթանում են մեծաթիվ կամավորների զանգվածային հայտագրումներ, ովքեր պատրաստ են հրահանգի դեպքում անմիջապես լինել առաջնագծում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930