Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում կանայք էլ  են խոպան գնում

Մայիս 13,2016 23:20

Նրանք խոպան են գնում  ծանոթ-հարազատների միջոցով

Նախկինում Տավուշի մարզից Ռուսաստանի Դաշնություն սեզոնային  արտագնա աշխատանքի էին մեկնում միայն տղամարդիկ: Նրանք մի քանի ամիս կամ մինչեւ կես տարի աշխատում էին Ռուսաստանում, աշնանը ետ վերադառնում սահմանամերձ մարզ: Վերջերս  Տավուշից  Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մեջ լինում են  նաեւ կանայք: Նրանք  այդ երկրում աշխատում են հացի արտադրամասերում, սրճարաններում, սննդի  փաթեթավորման ձեռնարկություններում եւ այլն:  Ինչպես մեզ հայտնեցին արտագնա աշխատանքի մեկնող   տավուշցի կանայք, իրենք Ռուսաստանի Դաշնությունում  աշխատանք են գտնում հիմնականում  իրենց բարեկամների, ազգականների  միջոցով,  աշխատանքի վայրում  հաճախ աշխատում են նրանց կողքին: Չնայած Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանանց թիվը մեծ չէ, սակայն նրանց քանակը տարեցտարի ավելանալու միտում ունի:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Гаяне says:

    С 2010 года я тоже еду на заработку,и поверьте это не легко. В доли от семьи, от родных и от родной земли. Политика верхушек убивает честь и достоинство простого города. Опомнитесь! Можно думать и о простой народе,Бог всё видеть и придёт час расплаты. Господа высоко поставленные чиновники и так далее, у вас самая нищая душа на планете…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031